Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ողբերգական ավտովթարից հետո երգչուհին վերադառնում է համերգային բեմահարթակ

04.26.2014


Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Եկատերինա Շավրինան, ով մարտ ամսին դարձել էր ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, մայիս ամսից կսկսի իր համերգային գործունեությունը:

Հիշեցնենք որ պատահարի ժամանակ նրա վարած մեքենայի մեջ են եղել նաև իր երկու քույրերը Տատյանան, որը տեղում մահացել էր և Ռադան, որը ստցած վնասվածքների հետևանքով մինչև այժմ գտնվում է հիվանդանոցում, բժիշկների վերահսկողության տակ: Ինքը՝ Շավրինան լուրջ վնասվածքներ չէր ստացել:

Վթարից հետո, ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի ղեկի մոտ գտնվող Շավրինան վթարի պահին եղել է սթափ:

Վթարից հետո ռուսական շատ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ երգչուհին կորցրել է հիշողությունը: Այդ մասին իր հաստատումն էր հայտնել նաև Շավրինայի օգնականը:

Երգչուհին հայտարարել է, որ ողբերգությունը ոչ միայն դադարեցրել էր իր համերգային գործունեությունը, այլև դարձել մեծ փորձություն իր ընտանիքի, հարազատների, ընկերների և իր համար:

Դիմելով իր հանդիսատեսներին՝ նա ասել է, որ «…ստացված հարյուրավոր նամակները և հաղորդագրությունները օգնում են ինձ հաղթահարել իմ կյանքի այս դժվար փուլը, գտնել հենման կետ և ուժեր՝ կյանքը շարունակելու համար»:

Երգչուհին այս ամենը դիտարկում է որպես իր արվեստի նոր մակարդակին անցնելու դառը փորձություն: «Ես սպասում եմ բոլորիդ իմ համերգներին»,- հայտարարել է Եկատերինա Շավրինան:
    Դիտվել է 609 անգամ