Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պահանջել է, որ Ռուսաստանը չմասնակցի «Եվրատեսիլ-2014»-ին

04.26.2014

Ռուսաստանցի երգիչներին «Եվրատեսիլ-2014»-ին մասնակցելուն դեմ է հանդես եկել Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Վիտալի Միրոնովը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Այդ պահանջը օրենսդիրը գրավոր ձևով փոխանցել է այդ մրցույթի ռուսական կոմիտեին: Այնտեղ նա մասնավորապես նշել է, որ «…այս տարի ռուսական պատվիրակության մասնակցությունը «Եվրատեսիլ-2014»-ին հակասում է մշակութային և բարոյական վերականգնման այն կուրսին, որի վրա այսօր կանգնած է Ռուսաստանը»:

Միլոնովը շեշտում է հատկապես այն հանգամանքը, որ նույնիսկ մրցույթի հեռարձակումն իսկ Ռուսաստանի տարածքում կարող է վիրավորել միլիոնավոր ռուսների: «Բացահայտ հերմաֆրոդիտ Կոնչիտա Վուրսթի հանդես գալը հայրենական երգչուհիների հետ միևնույն բեմում ուղիղ եթերում միասեռականության և հոգևոր քայքայվածության ևս մեկ քրոզչություն է»,- գրել է Միլոնովը:

Ռուսաստնը այս տարի ներկայացնում են երկվորյակ քույրեր Նաստյա և Մաշա Տոլմաչյովները:
    Դիտվել է 613 անգամ