Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոլլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին նշանվել է Ջուլիան Ասանժի փաստաբանի հետ

04.27.2014


Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, ում անվանում են նաև «Հոլլիվուդի գլխավոր ամուրի», նշանվել է բրիտանացի փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ, ով հայտնի է որպես «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերի պաշտպան: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:

«Ջորջը և Ամալը իրենց պահում են շատ զուսպ, սակայն, միաժամանակ, չեն թաքցնում ոչինչ»,-ասել է զույգի մասին տեղեկացված մի աղբյուր: Նույն աղբյուրը նաև հայտնել է, որ նրանց նշանադրությունը կատարվել է վերջերս, իսկ հարսանիքի նախապատրաստությունները դեռ չեն սկսվել: Անցնող շաբաթվա ընթացքում նշանված զույգին տեսել են Մալիբուում:

Բրիտանիայի հպատակ, 36-ամյա Ամալ Ալամուդդինը ծնվել է Լիբանանում, ավարտել է Օքսֆորդի համալսարանը և Նյու-Յորքի իրավաբանական դպրոցը: 2011թ.-ին նա դարձել է Ասանժի փաստաբանը: Ալամուդդինն ազատ տիրապետում է ֆրանսերենին, արաբերենին և անգլերենին:

52-ամյա Ջորջ Քլունին մինչ այս ամուսնացած է եղել մեկ անգամ: Հանրությանը նա հայտնի է նաև հոլիվուդցի գերաստղ դերասանուհիների ու թոփ մոդելների հետ իր սիրային կապերով:
Ավելացնենք, որ Ամալ Ալամուդդինի հաճախորդը, «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը իր հայտնի կայքում հրապարակել է բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր, որոնցով բացահայտվում են ամենատարբեր երկրների իշխանական կառույցների կողմից կատարված զանազան անօրինականություններ: ԱՄՆ-ի իշխանությունները նրան մեղադրում են իրենց երկրի պետական գաղտնիքները հրապարակելու մեջ:

Այժմ Ջուլիան Ասանժը գտնվում է Լոնդոնում՝ էկվադորի դեսպանատանը: Նա այնտեղ թաքնվում է անգլիական իրավապահներից: Դվանագիտական ներկայացուցչության տարածքը լքելու դեպքում նրան սպառնում է ձերբակալություն և արտահանձնում Շվեդիային, իսկ այնտեղից էլ ԱՄՆ-ին:
    Դիտվել է 560 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160