Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոմայից դուրս եկած աղջկա մոտ կանխագուշակվում է առողջացման բարենպաստ ելք

04.27.2014


Հիվանդանոցից ստացված վերջին տեղեկությունների համաձայն ռեժիսոր Անդրեյ Կոնչոլովսկու և դերասանուհի Յուլիա Վիսոցկայայի դստեր՝ Մաշայի առողջական վիճակում կան զգալի դրական տեղաշարժեր: Այդ մասին հաղորդում է «7d.org.ua»-ն:

Աղջնակը ոչ միայն դուրս է եկել ամիսներ ձգված կոմայից, այլև սկսել է արտասանել առաջին բառերը: Նա արդեն լրիվ բացում է աչքերը: Սկսվել է շնչառական և սրտանօթային համակարգերի վերականգնողական գործընթաց:

Բացի այդ աղջկա մոտ ջղային վերջույթները սկսել են արձագանքել արտաքին գրգռիչներին: Դա խոսում է այն մասին, որ ապագայում Մաշան չի ունենա կոորդինացիայի և իրականության ընկալման դժվարություններ:

Բժիշկները կանխագուշակում են Մաշայի առողջացման բարենպաստ ելք:

Հիշեցնենք, 2013թ.-ի հոկտեմբերին՝ Ֆրանսիայում տեղի ունեցած Ճանապարհատրանսպորտային պատահահարից տուժած Կոնչոլովսկիների ընտանիքի անդամներից ամենածանր վիճակում հայտնվել էր նրանց դուստրը՝ Մաշան, ով երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ:
    Դիտվել է 599 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899