Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օլեսյա Ժելեզնյակ. «Ես կարծում եմ՝ այն, ինչ-որ իմն է, իմը կլինի»

04.28.2014


Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի դերասանուհի Օլեսյա Ժելեզնյակի հետ Սանկտ-Պետերբուրգում կայացած այս հարցազրույցը «Իզվեստիա» պարբերականի թղթակիցն ունեցել է թատերախմբի հյուրախաղերի ժամանակ, ուր դերասանուհին ժամանել էր իր կրծքի երախայի՝ տակավին վերջերս լուսաշխարհ եկած Ֆոմայի հետ, իսկ տանն էլ՝ Մոսկվայում, թողել էր իր երեք փոքրիկներին: Նրանք Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք էին բերել Ալեքսանդր Վոլոդինի «Հիմգ երեկոները», որտեղ Օլեսյան կատարում է գլխավոր դերը:



- Ասում են Օլեսյա Ժելեզնյակն անընդհատ դեկրետում է:
- Այո, ասում են: Իրականում դա ճիշտ չէ: Ես դեկրետային արձակուրդ երբեք չեմ վերցնում: Ես այդպիսի մայրիկ եմ՝ խաղում եմ, ծննդաբերում եմ և կրկին խաղում եմ: Ինձ մշտապես հարցնում են. «Ո՞նց ես կարողացել ծննդաբերել 4 երեխա»:

- Երևի Դուք մի քանի դայա՞կ ունեք…
- Ոչ մի դայակ: Ինչպե՞ս եմ կարողանում հասցնե՞լ: Գուցե ինձ օգնում է տեր Աստվա՞ծը: Օգնում է սկեսուրս՝ Մարինա Միխայիլովնան, նա իմ հետ՝ ինչպես մայրիկս (իմ ծնողներն արդեն չկան): Իմ ամուսինն աշխարհի ամենալավ ամուսինն է: Նա նույնպես արտիստ է՝ Սպարտակ Սումչենկոն: Նրա շնորհիվ ես կարողանում եմ մնալ դերասանուհի: Շնորհակալ եմ թատրոնին, որ ինձ հավատում են, սպասում են:

- Չորս ներկայացում «Լենկոմի» խաղացանկում և 9 խաղային պարտավորություններ, որոնցով Դուք շրջում եք Ռուսաստանով մեկ: Պարզապես անհավատալի է:
- Տեսնու՞մ եք, աշխատանք շատ կա: Այժմ, պարզապես, կինոյում չեմ նկարահանվում: Դժվար կլիներ նկարահանումները հարմարեցնել երեխայի հետ: Շատ բա՞ն է իմ կողքով անցնում: Բայց և շատ բան էլ մնում է: Ես կարծում եմ՝ այն, ինչ-որ իմն է, իմը կլինի: Դե, ես չեմ կարող հանուն դերերի երեխաններ չծննդաբերել:

- Չե՞ք վախենում, որ կկորցնենք «մարզավիճակը»:
- «Մարզավիճակս» կորցնում եմ պարբերաբար: Հետո վերադառնում եմ: Սպորտով, ճիշտ է, չեմ զբաղվում: Ամաչում եմ, բայց կամքի ուժ չունեմ: Ամուսնուս խոստանում եմ «Այ, որ երեխային այլևս չկերակրեմ, անպայման պիտի գնամ մարզասրահ»: «Դու ամեն անգամ ինձ դա ես ասում»,- հիշեցնում է Սպարտակը: Ժամանակ չունեմ զբաղվելու: Այնքան շատ են գործերն ու գործուղումները: Ես ներկայացումից առաջ որդուս հետ ամբողջ մի կեսօր անգլերեն եմ պարապում, թեև ես այդտեղ ոչինչ չեմ հասկանում, բառարանն եմ վերցնում: Կողքին Պրոխորն է, Ագաշան. «մամ, մամ»:
Թատրոնում ես զբաղված եմ ոչ միայն Մարկ Զախարովի ներկայացումներում: Մյուս ռեժիսորների հետ էլ եմ աշխատում՝ Շամիրովը, Մորֆովը, Սամգինը, Կոնյաևը, Պրիկոտենկոն: Թեև անընդհատ կասկածում եմ իմ վրա. Խաղաթղթերի ինչպիսի՞ տրցակ եմ ես, հետծննդյան անմարտունակ վիճակ, ամբողջովին՝ սարսափելի, թերևս, արդեն, ոչ դերասանուհի: Պարզապես տնային տնտեսուհի, մայր: Լվանում եմ հատակը և մտածում, ինքս ինձ ինչի՞ տեղ դնեմ, ում խաղաղամ: Խնդրում եմ ամուսնուս միացնել համակարգիչը և ցույց տալ, թե ի՞նչ են գրում հանդիսատեսները համացանցում իմ մասին: Կարդում եմ և վերակենդանանում: Ուրեմն, ես վատ դերասանուհի չեմ…

- Պատմեք Ձեր երեխաների մասին:
- Մենք երեք տղա ու մի աղջիկ ունենք: Սավելին՝ 10, Ագաֆին՝ 7, Պրոխորը՝ 3 տարեկան են, իսկ Ֆոման՝ 4 ամսական է:

- Աբդուլովի աղջիկը բեմ է դուրս գալիս: Իսկ Ձեր երեխաները զբաղվա՞ծ են ներկայացումներում:
- Ես չէի ցանկանա, որ նրանք այսքան վաղ սկսեին: Ես կարծում եմ, որ այդպիսի փորձությունը մանկական հոգեբանության ուժերից վեր է: Այդ դեպքում նրանք «դերասան-դերասանի» են վերաճում, «գիտեն» հնարքները, ինչպես խաղալ… Կորչում է յուրահատկությունը: Այդպիսի մեծական կյանքը հաճախ փչացնում է երեխաներին:
Ահա այժմ Սավելին ինձ ասում է. «Երեխաները նկարահանվում են կինոյում, փող են ստանում դրա համար: Ես էլ եմ ցանկանում»: Մի անգամ նա մի բանաստեղծություն էր սովորել Ամանորի տոնակատարության համար, սակայն երբ գործի պահը եկավ՝ ամաչեց, ոչ մի բառ չարտաբերեց և հեռացավ: Այդ պատճառով հուսահատվեց: «Հիմա քո աշխատանքը քո դասերն են,-ասում եմ նրան: -Կցանկանաս դերասան դառնալ, հետո կսովորես, կտեսնենք ինչպես կընթանա»:

- Ձեր համար, վերջապես, ստեղծվել է հնարավորություն, խաղալ անսպասելի դեր:
- Շատ ուրախացա, երբ կանչեցին խաղալու «Հինգ երեկոներում»: Թամարայի դերը նվեր է արտիստուհուն: Շնորհակալ եմ պետերբուրգցի ռեժիսոր Անդրեյ Պրոկոպենկոյին, որ հավատաց ինձ: Դրանից հետո նա ինձ առաջարկեց խաղալ իր լենկոմյան նոր ՝ «Դոնա Ֆլորը և նրա երկու ամուսինները» ներկայացման մեջ: Սկզբում ինձ այնտեղ տվեցին ուսուցչուհու դերը, իսկ հիմա վստահել են գլխավոր հերոսուհու մոր՝ այրի Ռոզիլդայի դերը:

- Թատերական արվեստի պետական ինստիտուտում (ГИТИС-ում) մանկավարժներն ինչպիսի ամպլուայի դերասանուհի էին Ձեզ համարում:
- Ինչ միայն ես չեմ խաղացել: Շեքսպիրի քրոնիկոններ, Ժաննա դ՝Արկի ողբերգական կերպար, Հելլային՝ «Վարպետը և Մարգարիտան» ներկայացման մեջ, նույնիսկ Սչաստլիվցև՝ Օստրովսկու «Լեսյա»-ում: Ասում էին ես կերպարային դերասանուհի եմ,նաև լիրիկական:

- Երազե՞լ եք «Լենկոմում» խաղալու մասին:
- Ոչ մի անգամ: Ես ընդհանրապես մանկության շրջանում չեմ երազել դերասան դառնալու մասին: Երբ Շչուկինի ուսումնարան չընդունվեցի, փորձեցի ընդունվել ГИТИС: Մանկավարժները, ըստ երևույթին չգիտեին ինչ անել իմ հետ: Զախարովի դերասանական-ռեժիսորական կուրսում հայտնվեցի պատահաբար: Ես կարծում էի, որ եթե ինձ առաջին անգամից չեն ընդունել, ուրեմն՝ վերջ: Ինչու՞ կոտրել դռները, որոնք փակ են քո առջև: Ոչ, ուրեմն՝ ոչ: Իսկ Մարկ Անատոլևիչն ինձ ընդունեց: Հետաքրքիրն այն է, որ հիմա շատերը կարծում են, որ ես «Շչուկինն» եմ ավարտել: Այսպիսի շչուկինյան դերասանուհի եմ…
Սովորելու ժամանակ ես զգում էի, որ վարպետն իմ հարցում կասկածներ ունի: Ցանկացա ապացուցել, և ես սկսեցի խաղալ շատ-շատ, տարբեր ռեժիսորների մոտ, ինչպես խելագար: Մեր կուրսը լավն էր: Մենք երազում էինք մեր թատրոնի մասին: Եվ հանկարծ Մարկ Անատոլևիչը ասում է, որ ես պետք է խաղամ «Լենկոմում»: Թատրոնը ինձ թվաց մի հսկայական գործարան, որտեղ ամեն ինչ շատ բարդ է, այլ են օրենքները: Ոչ այնպիսին, ինչպիսին են ինստիտուտում, որտեղ բոլորը քեզ սիրում են:
Սկզբում պարում էի «Ֆիգարոյի ամուսնությունում» և «Յունոնան Ավոսում»: Մասնակցել են «Թագավորական խաղերում», «Բարբարոսը և հերետիկոսում»: 4-րդ կուրսում ինձ դեր տվեցի «Միստիֆիկացիայում»: Այնուհետև մտցրին «Դաժան խաղերում», որտեղ ինձնից առաջ գլխավոր դերը կատարում էր Տատյանա Դոգիլևան: Մրցանակներ ստացա: Հաջորդ տար վստահեցին գլխավոր դերը՝ «Սանձահարողների սանձահարումը» ներկայացման մեջ:

- Դուք հայտնի դարձաք «Խնամխոսները» սերիալում նկարահանվելուց հետո՞:
- Անկեղծ ասեմ, նույնիսկ չգիտեմ, արդյո՞ք այն եկել է: Ես ապրում եմ այսպիսի կյանքով՝ ընտանիք, երեխաներ և աշխատանք: Գլխավորը խելացի հավասարակշռություն պահպանելն է: Ամեն ինչ կարգը-կարգին պահել տանը և հասցնել փորձերին կամ ներկայացմանը: «Խնամխոսներին» ես երախտապարտ եմ: Շատ լավ խումբ էր ձևավորվել և մենք նկարահանվում էինք հաճույքով: Ուրախ, թեթև սերիալ էր: Սակայն ես կինոյում լուրջ դերերի հույս ունեմ:
Ինչ-որ առիթով զրուցում էինք մի ժողովրդական դերասանուհու հետ և նրան ասացի այդ մասին: Ի պատասխան լսեցի. «Դե լավ էլի: Առանց դրա էլ բոլորը գիտեն, որ դու մեդիայի դերասանուհի ես»: Ի՞նչ կապ ունի մեդիան: Կինոն ինձ է հարկավոր: Ցանկանում եմ լավ ռեժիսորների հետ աշխատել: Ահա, թատրոնում ես ունեմ տարբեր դերեր: Ես առավել շատ ինձ համարում եմ թատրոնի դերասանուհի: Կինոն իմ կողքով է անցնում, ես լուսանցքում եմ:
Վերջերս ես կինոյում քասթինգի մասնակցեցի: Կարծում եմ ինձ չեն վերցնի (իզուր չեն վերցնի): Փորձնական նկարահանումները չեմ սիրում, վատ եմ դրանցով անցնում, ազնվորեն ասած: Պետք է լինում ինչ-որ բան ապացուցել, իսկ ես՝ անմիջապես ինձ կորցնում եմ: Ասացի ամուսնուս, որ փորձել եմ ոստիկանության մայորի դեր: Նա ծիծաղեց: Իսկ ինձ թվում է, որ ես կարող էի այդ դերը խաղալ, հեռանալ ինքս ինձնից, կարծրատիպերից:

- Ում դերում եք ձայնագրվել «Թութակ Club»-ը մուլտֆիլմում:
- Կապիկի: Ինձ դուր եկավ այդպիսի աշխատանքը: Ես առաջին անգամ էի այդպիսի աշխատանք կատարում: Ուրախ էր: Ձայնագրության ժամանակ ինձ գովեցին: Ասացին, որ ես հիանալի ձայն ունեմ և որ ինքս էլ շատ հիանալի եմ: Հաճախ չեն գովում իմ ձայնը: Սովորաբար ասում են, որ այն խռպոտ է:
Մուլտֆիլմը երկար էր նկարահանվում: Բայց դեռ չի թողարկվել: Հիշում եմ, ես սկսեցի ձայնագրվել, երբ հղի էի Պրոխորով՝ իմ երրորդով: Հետո հանդարտություն իջավ: Իսկ ձայնագրությունն ավարտվեց, երբ արդեն սպասում էի 4-րդին՝ Ֆոմային:

- Բոլորը կարծում են, որ դուք Ուկրաինայից եք: Այնքան կոլորիտային առոգանություն ունեք «Խնամխոսներում»:
- Մայրս և հայրս Ուկրաինայից են: Նրանք Մոսկվա են եկել 1950-ականներին, երբ հայրս ծառայում էր: Ես ու քույրերս ծնվել ենք Մոսկվայում: Ողջ մանկությունը և արձակուրդները անցկացրել ենք Դնեպրոպետրովսկի մարզում, այնտեղ Պասունկի գյուղում ապրում էին մեր բոլոր հարազատները:
Իսկ իմ առոգանությունը «Խնամխոսներում» հավաքովի է, ծնվել է նկարահանումների ժամանակ: Ես հարցրեցի ռեժիսոր Անդրեյ Յակովլևին. «Եթե ես սկսեմ այսպես խոսել, դա նորմա՞լ կլինի»: Իսկ հիմա ինձ շատ հաճելի է, երբ մարդիկ ասում են. «Իսկ մեր մոտ՝ Յալթայում ճիշտ Ձեր Լարիսայի պես մի մորաքույր էր ապրում, ճիշտ այդպիսի սպիտակ կեղծամով»: Եվ իրոք, երբ նկարահանումներից հետո մենք գնում էինք Յալթայի լողափ, նկատում էի, որ որոշ կանայք լողում էին կեղծամները գլխին և դնովի թարթիչներով:
    Դիտվել է 372 անգամ
    123456789