Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ հիմնադիրների, «Տոդես»-ը պարը վերածել է անկախ բեմական ժանրի

04.28.2014


Մոսկվայում շուտով կբացվի պարի առաջին թատրոնը, որը կկրի «Տոդես» անունը: Այն կղեկավարի հայտնի պարուսույց Ալլա Դուխովան: Նոր թատերական բեմահարթակը կտեղաբաշխվի Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի «Ալեքսեևսկայա» կայարանի հարևանությամբ, «Միռ» պողոտա, թիվ 95 հասցեում: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

«Վերջին 27 տարվա ընթացքում Ռուսաստանում, Ուկրաինայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ի հայտ են եկել «Տոդես» պարային դպրոցի 92 մասնաճյուղեր: Այդ ամբողջ ընթացքում մենք դրամ էինք հավաքում այդպիսի մի թատրոն էլ Մոսկվայում բացելու համար»,- ասել է Ալլա Դուխովան:

Նոր թատրոնը այնքան էլ մեծ չէ: Այն ունի 500 տեղանոց դահլիճ: Առայժմ խաղացանկում միայն երկու պատրաստի բեմադրություն կա. մանկական «Տոդես կախարդական մոլորակը» և մեծահասակների համար նախատեսված «Аttеntion» ներկայացումները:

Ապագայում, անշուշտ, բեմադրությունների թիվը կավելանան ինչպես նոր, այնպես էլ «Տոդեսի» պատրաստած բեմադրություններով: «Մենք մայրաքաղաքի հանդիսատեսներին ցուցադրելու բան ունենք: Իսկ այս տարիների ընթացքում մենք հիմնականում հյուրախաղերով էինք հանդես գալիս Ռուսաստանի տարածաշրջաններում: Մոսկվայում քչերը գիտեն, թե մենք ինչ ենք անում և, թե ինչի ենք ընդունակ»,- ասել է Դուխովան:

Հայտնի «Տոդոս» բալետը ստեղծվել է 1987թ.-ին, երբ պարի միջազգային փառատոներից մեկի ժամանակ կանանց մի պարային շոու-խումբ միացավ բրեյք-դանսի մի այլ թիմի հետ: Նոր ձևավորված ստեղծագործական կոլեկտիվի ղեկավարը դարձավ Ռուսաստանի պարի ակադեմիական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի շրջանավարտ, պրոֆեսիոնալ պարուսույց Աննա Դուխովան:
Իր գոյության 27 տարվա ընթացքում «Տոդեսը» արմատականորեն փոխեց էստրադային պարի ռուսական ըմբռնումները: Պարը դադարեց շոու բիզնեսի աստղերի երաժշտական համարների համար զուտ լրացում լինելուց և վերածվեց սեփական բովանդակությունն ու հերոսներն ունեցող անկախ բեմական ժանրի: Հենց «Տոդեսը» առաջին անգամ բեմ բարձրացրեց պարային ներկայացումներ, որպիսիք մինչ այդ ռուսաստանում դեռ չէին ներկայացվում:
    Դիտվել է 596 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346>>հաջորդ