Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բյուրեղապակյա ոտնաթաթին արժանացածները բալետի առաջին մեծության աստղեր են

04.30.2014

Սանկտ-Պետերբուրգի Ռուսական ազգագրական թանգարանում կայացավ «Dance Open» միջազգային բալետային 13-րդ մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին այդ երկրի հյուսիսային մայրաքաղաքի արվեստասեր հասարակության ընտրանու ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Պարարվեստի աշխարհում հեղինակավոր մրցույթի Գրան-պրիին արժանացավ Նիդերլանդների Ազգային բալետի մենապարուհի Աննա Ցիգանկովան:

Մրցանակը, որ 1913 թ-ին ստեղծված քանդակագործական աշխատանքի մասունք է, իրենից ներկայացնում է ռուս նշանավոր պարուհի Աննա Պավլովայի ոտնաթաթի բյուրեղապակյա պատճեն:
Ավելացնենք, որ «Dance Open»-ի բյուրեղապակյա մրցանակին արժանացածները բալետի առաջին մեծության աստղեր են:
    Դիտվել է 620 անգամ