Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծն Մոնսերատ Կաբալյեին հրավիրել են դատարան

04.30.2014


Բարսելոնի դատական մարմինները կասկածում են, որ օպերային հայտնի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն խուսափել է կատարել ավելի քան 500 հազար եվրոյի հասնող հարկային վճարումներ: Այդ մասին հայտնի է դարձել, երբ դատարանը ձեռնամուխ է եղել իսպանացի մեծանուն երգչուհու դեմ դատական հայցի քննարկմանը:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, ցուցմունքներ տալու համար Մոնսերատ Կաբալյեն դատարան պետք է ներկայանա մայիսի 9-ին, քանի որ ըստ դատախազության, երգչուհին ապրելով Իսպանիայում, իր ներկայացուչությունը ձևակերպել է Անդորրայում՝ «բացառապես ըստ բնակության վայրի հարկեր չվճարելու նպատակով»: Դա հասցրել է այն բանին,, որ 2010թ.-ին շատ երկրներում հանդես գալով համերգներով և ձայնագրվելով Մոսկվայում, Կաբալյեն վաստակած գումարների մասին հայտարարագիր չի ներկայացրել:

Եկամուտները հարկումից թաքցնելու նպատակով Կաբալյեն, համաձայն դատախազության, իր բոլոր պայմանագրերը ձևակերպել է Անդորրայի գրասենյակի միջոցով: Դատախազ Կարմեն Մորենոն դիմել է դատարանին՝ խնդրելով մասնակիորեն սառեցնել օպերային պրիմադոնայի բանկային հաշիվները:
    Դիտվել է 558 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899