Ֆրանսիայում բացվել է Լուի դ՝Ֆյունեսի թանգարանը05.01.2014
Ֆրանսիայի Ատլանտյան դեպարտամենտում գտնվող Լե-Սելյե քաղաքի մոտ բացվել է հայտնի կատակերգու դերասան Լուի դ՝Ֆյունեսի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված թանգարան: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Թանգարանը գտնվում է Քլերմոն ընդարձակ առանձնատան հարևանությամբ, որը դերասանը գնել էր 1967թ.-ին: Նա այստեղ ապրել է մինչև կյանքի վերջը:
Թանգարանը սկզբում հիմնադրվել էր Լե-Սելյե քաղաքում 2013թ.-ին,արտիստի մեծ երկրպագուների՝ ամուսիններ Ռոզելին և Շարլ Դյուրենժեների ջանքերով: Այն տեղավորված էր երկհարկանի բնակարանում, ուր հինգ ամսվա ընթացքում այցելեց ավելի քան 5 հազար մարդ: Այն ժամանակ Դյուրենժեները դ՝Ֆյունեսի ամրոցի ներկա տերերի հետ, ովքեր այն վերածել էին հանգստյան տան, համաձայնության էին եկել վարձակալելու առանձնատան հողատարածքում գտնվող ընդարձակ ջերմոցը:
Թանգարանում միշտ հնչում է Լուի դ՝Ֆյունեսի խաղացած կինոնկարների ուրախ երաժշտությունը: Ցուցահարթակների վրա ներկայացված են արտիստի իրերը, լուսանկարները, հագուստները, կեղծամները, որոնցով նա նկարահանվել է, կինոնկարների ազդագրերը և այլն:
Լուի դ՝Ֆյունեսի գերեզմանը գտնվում է Լե-Սելյե քաղաքում: Դերասանը մահացել է 1983թ.-ին, 68 տարեկան հասակում: Այդ վայրերում մոտ ծանոթները, ովքեր հաճախ նրա հետ գնում էին ձկնորսության, դերասանին անվանում էին պարզապես «Փոքրիկ Լուի»: