Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկրի 10 հեռուստաալիք զբաղված են միայն արտասահմանյան մուլտֆիլմեր ցուցադրելով

05.01.2014


ՌԴ նախագահ Պուտինը առաջարկել է քննարկել այն հարցը, որ «Կարուսել» հեռուստաալիքով ցուցադրվեն միայն ռուսական արտադրության մուլտֆիլմեր: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

«Ես վստահ եմ, որ կառավարությունը և նախագահի աշխատակազմը ձեզ կօժանդակեն»,-ասել է Պուտինը երեկ նախարարների կաբինետի անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Նա նաև նշել է, որ այսօր Ռուսաստանում գործում են արտասահմանյան մուլտֆիլմեր հեռարձակող 10 տարբեր հեռուստաալիքներ և դեռ 5-ն էլ դիմել են այդպիսի գործունեությամբ զբաղվելու համար:

Ռուսաստանի նախագահը նույնիսկ առաջարկել է «Կարուսել» հեռուստաալիքը վերանվանել «Սոյուզմուլտֆիլմ»-ի:

Նախագահի այս առաջարկությանն ի պատասխան Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին տեղեկացրել է, որ արդեն համապատասխան բանակցություններ են ընթանում այդ հեռուստաալիքի հետ և խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտություն կա այդ մասին կայացնել քաղաքական որոշում:

Խորհրդակցության ընթացքում նաև նշվել է, որ Ռուսաստանում աշխատանքներ են կատարվում նաև կինոստուդիաները զարգացնելու ուղղությամբ: Մասնավորապես «Լենֆիլմն» այդ նպատակով արդեն անհրաժեշտ վարկ է ստացել, շուտով որոշակիություն կմտցվի նաև Գորկու անվան կինոստուդիային օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ:
    Դիտվել է 544 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184