Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոք երաժշտի դուստրը մահացել է չափից մեծ դոզա թմրանյութ ընդունելու պատճառով

05.02.2014


Բրիտանացի ֆոտոմոդել և հեռուստահաղորդավար Փիչես Գելդոֆը, անցյալ դարի 70 ական թվականների վերջերին շատ հայտնի «Boomtown Rats» իռլանդական ռոք-խմբի ղեկավար Բոբ Գելդոֆի 25-ամյա դուստրը, մահացել է թմրանյութի չափից մեծ դոզա ընդունելու պատճառով: Այդ մասին հաղորդում է «tatler.ru»-ն:

Ըստ հաղորդագրության մահացածի մարմինը հայտնաբերվել է ապրիլի 7-ին Անգլիայի հարավում, Քենթի կոմսությունում գտնվող նրա տանը: Այստեղ կատարված խուզարկության ժամանակ ոստիկանները չեն հայտնաբերել ոչ որևէ թմրանյութի հետք, ոչ էլ մահվանը նախորդող որևէ երկտող: Հետաքննության արդյունքների մասին բրիտանական ոստիկանությունը խոստացել է տեղեկատվություն հաղորդել հինգշաբթի օրը:

Փիչեսը ընդամենը 11 տարեկան էր, երբ նրա մայրը հեռուստահաղորդավար Փալա Յեյթսը 41 տարեկան հասակում մահացավ թմրանյութի չափից մեծ դոզա ընդունելու պատճառով: ԶԼՄ-ները գրում են, որ նախկինում Փիչեսը ունեցել է հիմնախնդիրներ՝ կապված թմրանյութերի հետ: Մասնավորապես հաղորդվում է, որ նա այդ նույն ախտանիշերով մեկ անգամ հոսպիտալացվել է 2008թ.-ին:

Փիչես Գելդոֆը ծնվել է Լոնդոնում: Նրա կարիերան սկսվել է 14 տարեկանից՝ «The Daily Telegraph» և «The Guardian» թերթերի համար գրված հոդվածներով: 16 տարեկանից նա դարձել է իր իսկ ստեղծած հեղինակային «Peaches Geldof. Teenage Mind» հեռուստահաղորդման վարողը, իսկ 20 տարեկանում, որպես պրոֆեսիոնալ մոդել,պայմանագիր է կնքել «Miss Ultimo» ընկերության հետ:

Բոբ Գելդոֆի դուստրն ամուսնացած է եղել երկու անգամ: 2008թ.-ին նա իր բախտը կապեց երաժիշտ Մաքս Դրամի հետ: Սակայն 3 տարի անց բաժանվեց և ամուսնացավ ռոք-խմբի երգիչ Թոմաս Քոենի հետ, ումից էլ ունեցել է երկու որդի:
    Դիտվել է 531 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240