Մոնակոյի իշխանը որոշել է բոյկոտել Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնը05.03.2014
Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը, ինչպես նաև Գրիմալդի տոհմի մնացած ներկայացուցիչները, որոշել են բոյկոտել այս տարի կայանալիք Կաննի միջազգային 67-րդ կինոփառատոնը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «France-Presse» գործակալությանը:
Այդպիսի որոշման պատճառը «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմն է, որով նախատեսված է բացել փառատոնը:
Ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Թիմ Ռոթը և Նիկոլ Քիդմանը, մոնեգասկերի ավտոխտոնիկ ժողովրդի առաջնորդ Ռենե 3-րդի և 1956թ,-ին Մոնակոյի իշխանուհին դարձած ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիի ծանոթության պատմությունն է:
Ֆիլմի սցենարին ծանոթանալուն պես Մոնակոյի բոլոր ազնվազարմ ղեկավարները միանգամից բռնեցին քննադատական դիրքորոշում: Մոնակոյի այսօրվա իշխանը և նրա երկու քույրերը՝ Կարոլինան և Ստեֆանիան հանդես եկան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում էր, որ «կինոնկարը ոչ մի դեպքում չի հանդիսանում կենսագրական»: Նրանք նաև նշել էին, որ «ապշել էին» ստանալով այդ սցենարը: Դրանից հետո նրանք «երես էին շրջել» այդ ֆիլմից:
Ասենք, որ ֆիլմը ստեղծողները չեն էլ պնդում դրա բացարձակ պատմականությունը: Նույնիսկ կինոնկարի պրոդյուսեր Պիեռ-Անժ Լե Պոգամն ասել է, որ ի սկզբանե իրենք այն մտահղացել են որպես գեղարվեստական ստեղծագործություն:
Իսկ ռեժիսոր Օլիվյե Դաանը, ով հեղինակել է Էդիթ Պիաֆի մասին պատմող օսկարակիր «Կյանքը վարդագույնի մեջ» ֆիլմը, Գրիմալդի տոհմի ժառանգի արձագանքը իր ստեղծագործության նկատմամբ անվանել է «չափից ավելի խիստ» և, որ իրենք ոչ մի վատ բան չեն նկարահանել»:
Միաժամանակ Կաննի փառատոնի կազմակերպիչները հույս են հայտնել, որ կինոնկարը կնպաստի Մոնակոյի իշխանական տոհմի անվան առավել մեծ ժողովրդայնացմանը:
Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա մայիսի 14- 25-ին: