Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Աննա Կարենինային լավագույնս մարմնավորած դերասանուհին

05.05.2014

Իր 80-ամյակի տարեդարձի օրը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է խորհրդային կինոյի աստղ Տատյանա Սամոյլովան: Նա հանդիսատեսին հայտնի է ռուս-խորհրդային կինոյի այնպիսի դասական գործերից, ինչպիսիք են 1958թ.-ի Կաննի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին արժանացած «Թռչում են կռունկները» գեղարվեստական կինոնկարը, Լև Տոլստոյի հայտնի «Աննա Կրենինա» վեպի էկրանավարումը:

Արտիստուհուն վերջին հրաժեշտը տալու ժամկետը դեռ հայտնի չէ: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության մամլո ծառայությանը: Սակայն այնտեղից նաև տեղեկացրել են, որ այդ արարողությունը կկայանա Մոսկվայում, կինոյի տանը: Հուղարկավորության հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության հաշվին:

Սամոյլովան մահացել է կիրակի օրը՝ մայիսի 4-ի երեկոյան, Բոտկինյան հիվանդանոցում:

1990 թ.-ին Տատյանա Սամոյլովան իր ձեռքերի հետքը հավերժացրել է Կաննի Փառատոների և կոնգրեսների պալատի փառքի ճեմուղում:
    Դիտվել է 505 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091