Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոպենհագենում կայացել է «Եվրատեսիլ 2014»-ի մասնակիցների ընդունելություն

05.05.2014

Մայիսի 4-ի երեկոյան Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ-2014» միջազգային երաժշտական մրցույթի բացումը:

Այդ հանդիսավոր արարողության ժամանակ երգիչները և տարբեր երկրներից ժամանած պատվիրակները անցան 70 մետր երկարությամբ կարմիր գորգի վրայով, որը փռված էր քաղաքապետարանին կից կենտրոնական հրապարակում: Մասնակիցների շքերթը սկսեց եվրոպական երգի նախորդ ավանդական մրցույթում հաղթողը՝ դանիացի Էմմելի դե Ֆորեսթը:

Փառատոնի ծրագրի շրջանակներում Կոպենհագենի քաղաքապետարանի պատմական շենքում կայացավ ընդունելություն մրցույթի մասնակից երգիչների և երկրների պատվիրակների պատվին:

«Եվրատեսիլ-2014»-ը թվով 59-րդն է: Այս անգամ մրցույթին մասնակցում են 37 երկիր ներկայացնող երգիչներ:

Կիսաեզրափակիչի ելույթները պետք է կայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին: Բոլոր ելույթները կհեռարձակվեն ուղիղ եթերում:

Հայաստանն այս մրցույթում կներկայացնի Արամ Սարգսյանը, ով առավել շատ հայտնի է բեմական կեղծանունով` Արամ Mp3: Նա մրցույթին իր «Not alone» երգով հանդես կգա մայիսի 6-ին՝ առաջին կիսաեզրափակչում:
    Դիտվել է 562 անգամ