Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհուն վերջին հրաժեշտի արարողությունը

05.05.2014


Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Տատյանա Սամոյլովայի հուղարկավորությունը կկայանա մայիսի 7-ին՝ Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանոցում: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Դերասանուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կսկսվի մայիսի 7-ին, ժամը 11:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում:

Տատյանա Սամոյլովան մահացել է մայիսի 5-ին, իր ծննդյան 80-ամյակը լրանալուց մեկ օր անց: Նրա հուղարկավորության ծախսերն իր վրա է վերցրել ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությունը:

Դերասանուհու մահվան կապակցությամբ նրա հարազատներին ցավակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
    Դիտվել է 494 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104