Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արգելել են Կաննի մրցանակակիր ֆիլմի ցուցադրումը

05.05.2014


Չինաստանում արգելել են ցուցադրել այդ երկրում վերջին ժամանակներում արտադրված լավագույն ֆիլմի ցուցադրումը: Այդ մասին հաղորդում է «kino-teatr.ru»-ն:

Ռեժիսոր Ցզյա Չժանկեի «Մեխքի հպումը» ֆիլմը, որ որքան մռայլ, նույնքան էլ իրատեսական է, պատմում է կաշառակեր չինովնիկների, անազնիվ բիզնեսմենների և իրավունքները ոտնահարված քաղաքացիների մասին: Ֆիլմը պատմություն է տնտեսական անհավասարության, սոցիալական անկայունության և սոցիալապես թույլ համակարգի մասին:

Ժամանակակից չինական հասարակության այդպիսի դիմանկարը, որն իր կարգավիճակով համեմատելի է գերտերության հետ, անընդունելի է դիտարկվել իշխանությունների կողմից:

Ֆիլմը կազմված է 4 նովելներից: Դրանցում, ընդհանուր առմամբ ընթանում է նույն գործընթացը: «Փոքր» մարդը պայքարում է անարդարության դեմ: Առաջին պատմությունը գյուղական ճշմարտասերի մասին է, ով պատերազմ է հայտարարել տեղացի օլիգարխին, երկրորդը՝ ճանապարհորդ-քիլլերի մասին է, երրորդը և չորրորդը կինոդիտողին ներկայացնում է այն, թե ինչ է լինում, երբ շփոթում են ազնիվ աշխատավորուհուն մարմնավաճառի հետ կամ հակառակը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի Կաննի փառատոնում այս ֆիլմը ստացել էր լավագույն սցենարի համար մրցանակ:
    Դիտվել է 632 անգամ