Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեև մայիսն է, բայց վերջին հրաժեշտն սկսելու պահին ձյուն է տեղացել

05.08.2014

Մայիսի 7-ին Մոսկվայում, Կինոյի տանը երկրպագուները վերջին հրաժեշտ էին տալիս Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Տատյանա Սամոյլովային: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Հրաժեշտի արարողությունը սկսվել է առավոտյան ժամը 11:00-ին: Հենց այդ պահին, ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, Մոսկվայում անսպասելիորեն փոթորիկ է բարձրացել և դրսում սպասող սգո արարողության մասնակիցները հայտնվել են տեղացող ձյան տակ:

«Ոչ այս մոլորակային»: Նրան վերջին հրաժեշտ տվողները գրեթե առանց բացառության այդ խոսքերով էին սկսում դերասանուհու մասին իրենց խոսքերը:

«Հոգուս մեջ միայն մի բառ է՝ «գաղտնիք»: Հնրավոր չէ և հնարավոր չեղավ դիպչել այդ գաղտնիքին: Այդ գաղտնիքը նրան ամբողջացնում էր և դարձնում նշանավոր մարդ և դրանով իսկ շատ միայնակ»,- ասել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին:
    Դիտվել է 564 անգամ