Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոնստանտին Օրբելյանը հուղարկավորվեց հայոց մեծերի կողքին

05.12.2014

Մայիսի 11-ին հայկական էստրադային երաժշտության երկրպագուները և արվեստասեր հասարակությունը վերջին հրաժեշտը տվեցին կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին: Սգո արարողությունը կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կոմպոզիտորին վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հանգուցյալի հարազատներին ցավակցական ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեծ է մաեստրո Օրբելյանի ավանդը հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման և տարածման գործում: Նա երեսունվեց տարի ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը՝ նոր որակ և ավյուն հաղորդելով երաժշտախմբին: Նրա երգերը մշտապես սիրված են եղել ունկնդրի կողմից և իրավամբ դարձել ժողովրդի սեփականությունը»,- ասել է նախագահը իր ուղերձում, որը սգո հանդիսության մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

86 տարեկան հասակում վախճանված մեծանուն կոմպոզիտորին հավաքվածները վերջին հրաժեշտը տվեցին ծափողջյուններով:

Կոնստանտին Օրբելյանի մարմինը հուղարկավորվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
    Դիտվել է 494 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166