Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հակադրությունը կարող է ավարտվել միայն մեկ դեպքում

05.13.2014


Հուլիսի 17-ին էկրան կբարձրանա «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմի շարունակությունը, որն ունի «Կապիկների մոլորակ: Հեղափոխություն» վերնագիրը: Այդ մասին հաղորդում է «filmpro.ru»-ն:

Ֆիլմը ներկայացնում է մի իրավիճակ, երբ սարսափելի ժանտախտը ոչնչացրել է մարդկության կեսին, սակայն դա ոչինչ չի փոխել մարդկային բնավորության մեջ: Վերապրողները ձգտում են վրեժ լուծել բանական կապիկներից, իսկ սրանք էլ, իրենց հերթին, պատրաստվում են պատերազմի:

«Կապիկների մոլորակ: Հեղափոխություն» ֆիլմը ներկայացնում է Երկիր մոլորակը, որը բաժանվել է երկու ճամբարի: Մի կողմից կապիկները մարտաշունչ Ցեզարի գլխավորությամբ, մյուս կողմից՝ ժանտախտը հաղթահարած մարդիկ: Նրանց հակադրությունն հասունանում է խճճված կերպով, ոմանք չեն ցանկանում մարտնչել՝ գտնելով, որ երկու տեսակներն էլ գոյության իրավունք ունեն:

Սակայն բանական կապիկների դեմ մարդկանց դիմադրությունը կազմակերպող առաջնորդը համոզված է, որ հակադրությունը կարող է ավարտվել միայն մեկ դեպքում, երբ կողմերից մեկը ոչնչացվի հիմնովին: Ֆիլմի ռեժիսորն է Մեթ Ռիվզը՝ նշանավոր «Մոնստրո» ֆիլմի հեղինակը:
    Դիտվել է 539 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188