Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկեց «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական փառատոնը

05.13.2014

Մայիսի 12-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնում տեղի ունեցավ «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական փառատոնի բացումը։

Միջոցառումը երիտասարդ ստեղծագործողների համար ինքնադրսևորվելու, սեփական ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն է: Այն նաև նպատակ ունի տարբեր մասնագիություններ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ սովորող ուսանողների միջև ձևավորել փոխշփման, միմյանց հետ ծանոթանալու և ստեղծագործական ոլորտում համագործակցելու պայմաններ:

Փառատոնը նաև յուրահատուկ ստուգատես է ձեռք բերած մասնագիտական որակները ստուգելու և համեմատելու համար, որի արդյունքների ամփոփումից հետո լավագույներից մեկը կպարգևատրվի ոսկե, երկուսը՝ արծաթե,երեքը՝ բրոնզե մեդալներով:

«ԱՐՏ-ՖԵՍՏ» 2014-ը նվիրված է փառատոնի հիմնադիր, ԵԹԿՊԻ նախին ռեկտոր Արմեն Մազմանյանի հիշատակին։
    Դիտվել է 536 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101