Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդես են գալիս առանց գրիմի, կատարում են մի քանի դեր, նվագակցում են իրենք՝ իրենց

05.13.2014


Բրիտանական թատրոնները աննախադեպ փառատոն են ծրագրել մոսկվացի թատերասերների համար: Միջոցառումն անվանակոչվել է Չեխովի անունով և անցկացվում է Ռուսաստան-Բրիտանիա խաչաձև մշակութային տարվա շրջանակներում: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Այս յուրահատուկ ստուգատեսի բացման իրավունքը տրվել է Լոնդոնի շեքսպիրյան նշանավոր ՝ «Գլոբուս» թատրոնի «Համլետ» ներկայացմանը: Դրանից հետո թատրոնը կշարունակի անգլիացի մեծ դրամատուրգի 450-ամյակին նվիրված համաշխարհային հյուրախաղ-շրջագայությունը նաև այլ երկրներում՝ այն ավարտելով միայն 2 տարի անց՝ 2016թ.-ի ապրիլի 23-ին, Շեքսպիրի մահվան 400-ամյա տարելիցի օրը:

Մոսկվայում բրիտանական թատրոնը կհյուրընկալվի 2 օր՝ մայիսի13-ին և 14-ին: Ներկայացումը ընդմիջման հետ միասին տևում է 3 ժամ: Դեկորացիաները ներկայացնում են եղիսաբեթյան դարաշրջանի ֆարս՝ նվազագույն ռեկվիզիտով, իսկ ներկիայացման մեջ զբաղված 12 դերասաններն էլ, գործնականում հանդես են գալիս առանց գրիմի, կատարում են մի քանի դեր՝ հեշտությամբ վերափոխվելով այս կերպարից մյուսին: Հենց իրենք էլ իրականացնում են երաժշտական ձևավորումը՝ ամենատարբեր գործիքներով նվագակցելով իրենք՝ իրենց: Ավելի բեմադրության մասնակիցները նաև պարում են, երգում, այսինքն՝ ամեն ինչ իրենք են անում: Ձևաչափով այդքան փոքր և շարժուն «Համլետը», ըստ ներկայացման հեղինակների, լիովին համապատասխանում է «արշավային» թատրոնի ավանդույթներին, քանի որ ընդունակ է թատրոն ցուցադրել ցանկացած վայրում:

Հաջորդ անգլիական թատերգությունը, որ կներկայացվի մոսկվացիներին Շեքսպիրի «Մաքբեթի» դրամատիկական շարունակությունը հանդիսացող «Դունսինանն» է: Այդ ներկայացումը ստեղծվել է Գլազգոյի Շոտլանդական ազգային և Էյվոնի Ստրադֆորդի արքայական շեքսպիրյան թատրոնների համատեղ ուժերով:

Հունիսին Մոսկվան կհյուրընկալի Շոտլանդական բալետին, որը բազմաթիվ համարների թվում կներկայացնի նաև ժամանակակից բրիտանացի խորեոգրաֆների աշխատանքներ:

Ռուսաստանում բրիտանական թատերական մարաթոնին կմասնակցեն նաև Լոնդոնի «Sadler՝s Wells» և «Russell Maliphant Production» թատրոնը, «Gecko» ընկերությունը:

Ընդհանուր առմամբ այս մեծ թատերական միջոցառումների շարքը կշարունակվի մինչև տարեվերջ և կեզրափակվի շեքսպիրյան «Գլոբուսի» «Ամռան գիշերվա երազ» ներկայացմամբ:

Ավելացնենք, որ այս ծավալուն թատերական միջոցառումը կազմակերպել է ՌԴ Մշակույթի նախարարությունը՝ Բրիտանական խորհրդի օժանդակությամբ:
    Դիտվել է 1054 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ