Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկարի» մրցանակակիր ռեժիսորի մահվան հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում

05.15.2014


Շվեդ ռեժիսոր-վավերագրող, «Օսկարի» մրցանակակիր Մալիք Բենջելուլի մարմինը նախօրեին, երեկոյան հայտնաբերել են ոստիկանության աշխատակիցները: 37-ամյա կինոգործիչի մահվան պատճառների և հանգամանքների մասին ոչինչ չի հաղորդվում: Այդ մասին «expressen.se»-ի տեղեկատվությունը փոխանցում է «РИА Новости»-ն:

Մալիք Բենջելուլը 2013թ.-ին «Օսկարի» և էլի մի շարք հեղինակավոր միջազգային մրցանակների է արժանացել իր «Որոնելով Շաքարային մարդուն» փոքր բյուջով նկարահանված վավերագրական ֆիլմի համար, որի վերջնամասը նա նկարահանել է «iPhone»-ով, քանի որ աշխատանքի ավարտական փուլում նրա փողերը վերջացել են:

Կինոնկարը երկու հարավաֆրիկացիների մասին է, ովքեր փորձում են պարզել, թե ինչ էր պատահել ամերիկացի երգիչ Սիքստո Ռոդրիգեսին, ով 70-ական թվականներին շատ հայտնի էր Հարավային Աֆրիկյան Հանրապետությունում:
    Դիտվել է 574 անգամ