Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին անգամ բացօթյա բալետ՝ մինչև հարսանիքը մահացած հարսնացուների հոգիների մասին

05.15.2014

Անսովոր պրեմիերա է սպասվում շաբաթ օրը Մոսկվայի Գորկու զբոսայգում: Ռուսաստանի մայրաքաղաքի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնը հայտնի զբոսայգում կներկայացնի «Ժիզելը»: Այդ մասին «РИА Новости» լրատվական գործակալությանը հայտնել է թատրոնի գլխավոր տնօրեն Արա Կարապետյանը:

«Այս նախագիծը մեր համար անսովոր է, թեև նախկինում մենք այգում «Ժիզել» արդեն պարել ենք: Սակայն դա եղել է Գրանադայում , Ալգամբրայի այգիներում: Մոսկվայում այսպիսի իրադարձություն տեղի կունենա առաջին անգամ»,- նշել է Կարապետյանը և ավելացրել, որ այպիսի նախաձեռնության իրականացումը բավականին աշխատատար գործընթաց է՝ կապված հատուկ բեմ կառուցելու հետ, որի տակ պետք է հարմարացվի ամբողջ գեղարվեստական ձևավորումը: Բացի այդ պետք է կառուցվեն արտիստների դիմահարդարաններ: Կա նաև մի անկանխատեսելի հանգամանք՝ եղանակը: Տնօրենը նշել է, որ այդ կապակցությամբ մայիսի 17-ին եղանակի տեսաբանները խոստացել են լավ եղանակ:

Կատարողների համար թատրոնից դուրս, բաց բեմում ելույթ ունենալը անսովոր է: Բայց Արա Կարապետյանը մտածում է, որ ամեն ինչ հաջող է ընթանալու:

«Այս նախագիծը մեր համար շատ կարևոր է: Մեր դահլիճը տեղավորում է ընդամենը հազար հանդիսատես: Դա նշանակում է, որ, օրինակ, «Ժիզելը» կարող են տարվա ընթացքում դիտել 10 հազար մարդ»,- հաշվարկներ է արել Երաժշտական թատրոնի գլխավոր տնօրենը:

Ըստ նրա Գորկու անվան զբոսայգում կլինեն 2 հազար նստատեղեր և ավելի քան 10 հազար տեղ ներկայացումը կանգնած դիտելու համար: «Եվ դա կարող են լինել ոչ միայն մեր մշտական հանդիսատեսները, այլև այնպիսիք, ովքեր երբևէ չեն դիտել բալետային ներկայացում»,- ասել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ նման զանգվածային ցուցադրությունները լսարանը ավելի ընդարձակելու հնարավորություն է, որի մասին մտածում է յուրաքանչյուր թատրոն:

Աշխարհի ամենառոմանտիկական բալետային ներկայացումներից մեկի՝ «Ժիզելի» սյուժեն հյուսվում է վիլլիսների՝ մինչև հարսանիքը մահացած հարսնացուների հոգիների մասին հնագույն լեգենդի հիման վրա: Կեսգիշերին նրանք դուրս են գալիս իրենց գերեզմաններից և պարում են՝ ասես ձգտելով երկարաձգել աղջկական պարերն ու խաղերը, որոնք այնքան կոպտորեն ընդհատել է վաղաժամ մահը: Եվ «վայ» նրան, ով աղջիկներին կհանդիպի այդ պահին: Լցված վրեժխնդրության զգացումներով, նրանք այդ մոլորյալին հրապուրում են իրենց պարի շրջապտույտների մեջ և պտտում անզգայացնելու աստիճան, մինչև, որ նա չտապալվի մահացած:

Ժիզել անունով երիտասարդ գյուղացի աղջիկը, իր սիրած Ալբերտի դավաճանությունից հետո ցնորվում է, զոհվում և վերածվում վիլլիսի: Սակայն նա փրկում է իր նման վիլլիսների շուրջպարի թակարդն ընկած Ալբերտին, քանի որ իր սերն անանց է, հավերժական…

Ադոլֆ Ադանի «Ժիզելը» առաջին անգամ բեմադրվել է 1841թ.-ին՝ Փարիզի «Գրանդ Օպերայում»:
    Դիտվել է 1010 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ