Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեև Լուվրն առաջինն է, բայց թանգարանային մայրաքաղաքի կոչումը կարելի է տալ Լոնդոնին

05.16.2014


Լուվրն ավանդաբար գլխավորում է «The Art Newspaper» հանդեսի հեղինակավոր վարկանիշային աղյուսակը, որը ներկայացրել է աշխարհի լավագույն 100 թանգարանները:

2013թ.-ին Լուվրն ընդունել է 9,7 մլն այցելու:

Առաջատար եռյակի մեջ են Լոնդոնի Բրիտանական թանգարանը (6,7 մլն այցելու) և Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը (6,2 մլն այցելու): Այդ մասին հաղորդում է «newsru.com»-ը՝ հղում անելով «Artsblog.it»-ին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխարհի թանգարանային մայրաքաղաքի կոչմամբ կարող է հպարտանալ Լոնդոնը, որ 4 թանգարանները մտել են առաջին տասնյակի մեջ: 4-րդ տեղում Ազգային պատկերասրահն է (6 մլն այցելու), 6-րդ տեղում Բնական գիտությունների պատմության թանգարանն է (5,3 մլն այցելու) և «Tate Modern»-ը, որը 7-րդ տեղն է զբաղեցրել (4,8 մլն այցելու):

Առաջին հնգյակը եզրափակում են Վատիկան թանգարանները, ուր տարեկան այցելում է 5,46 մլն մարդ:

Առաջին տասնյակի մեջ մտել են Թայվանի Կայսերական Թայբեյե պալատի թանգարանը և Փարիզի Պոմպիդու կենտրոնը: Դ՝Օրսե թանգարանը հայտնվել է 11-րդ տեղում:

Իտալական թանգարաններից ավանդաբար առաջատարների թվում են Ֆլորենցիայի Ուֆֆիցիա պատկերասրահը, որտեղ գտնվում է աշխարհում գեղանկարչական արվեստի ամենանշանակալից հավաքածոն (1,8 մլն այցելուով 26-րդ տեղում է): Այնուհետև Վենետիկի Պալացցո Դուկալեն է (1,3 մլն այցելու), Ֆլորենցիայի «Gallerie dell՝Accademia»-ն (1,2 մլն այցելու), Հռոմի Սուրբ հրեշտակի ամրոցը (ավելի քան 918 հազար այցելու) և Ֆլորենցիայի Պիտտի պալացոն (700 հազար այցելու):

Իտալական մյուս թանգարաններից լավագույն 100-ի մեջ են մտել Վենարիայի թագավորական պալատը Պյեմոնտում, Թուրինի Եգիպտական թանգարանը, Բորգեզեի պատկերասրահը՝ Հռոմում և Միլանի Սֆորցայի ամրոցը:
    Դիտվել է 575 անգամ