Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ատոմ Էգոյանի և թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմերը կցուցադրվեն այսօր

05.16.2014


Այսօր՝ մայիսի 16-ին, Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրով ժյուրիի դատին կներկայացվեն մրցութային երկու ֆիլմ՝ կանադահայ կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» և թուրք կինոռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» գեղարվեստական կինոնկարները: Այդ մասին հաղորդում է «taglur.am» կայքը՝ հղում անելով ռուսական մի շարք լրատվական ծառայությունների:

Թուրք ռեժիսորի ստեղծած «Ձմեռային քուն» գեղարվեստական ժապավենն, ըստ որոշ փորձագետների գնահատականների, հավակնում է այս հեղինակավոր կինոստուգատեսի բարձրագույն պարգևներին, հաղորդում է «mail.ru»-ն:

Սակայն այդ գնահատականին հակառակ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ կինոփառատոնը խոստանում է շատ սուր և անզիջում մրցապայքար: Ըստ տարածված տեղեկատվության «Առաջին ցուցադրությունները վկայում են, որ ֆիլմերի ընտրության մակարդակը շատ բարձր է»:

Հետաքրքիր է որ փառատոնի աշխատանքներում պաշտոնական կարգավիճակ չունեցող հայտնի պարբերականների ուսումնասիրությունները ևս անզիջում մրցապայքարի փաստեր են արձանագրում:

Օրինակ «Screen» հանդեսի տվյալներով 3,6 միավորով առայժմ առաջատարը բրիտանացի ռեժիսոր Մայքլ Լիի «Ուիլյամ Թերներ» կինոնկարն է, որը սակայն ստացել է միայն մեկ առավելագույն միավոր: Իսկ ֆրանսերեն լեզվով հրատարակվող «Le Film Francais» հանդեսի տվյալներով առաջին հորիզոնականում մավրիտանացի ռեժիսոր Աբդեռահման Սիսսակոյի «Տամբուկտու» կինոնկարն է, որը ստացել է 4 բարձրագույն և 6 երկրոդ միավոր:

Պարզ է մի բան, դեռևս կինոփառատոնում անվիճարկելի առաջատար ֆիլմ ի հայտ չի եկել: Թե, ի վերջո, մրցութային 18 ֆիլմերից ո՞ր մեկը կդառնա ֆավորիտ, դեռ որևէ մեկը չի կարող ճիշտ գուշակել:
    Դիտվել է 531 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162