Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆ. Արդան. «Նա շատ տաք է , շատ նման է մարդկային ձայնին, համընկնում է մարդկային շնչառությանը»

05.20.2014


Օրերես մոսկվացի երկրպագուները հնարավորություն ունեցան ոչ միայն դիտել ֆրանսիական կինոյի ու թատրոնի աստղ Ֆաննի Արդանի նոր ռեժիսորական աշխատանքը՝ «Կպչուն ռիթմեր» ֆիլմը, այլև նրա «« Գիշեր» նավը» մոնոներկայացումը, ըստ ֆրանսիացի գրող, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Մարգրեթ Դյուրասի պիեսի:

Այս երկու գործերում էլ Արդանը մեծ տեղ է հատկացնում նաև թավջութակին և նրա երաժշտությանը: Կինոնկարում գլխավոր հերոսուհին Թավջութակահարուհի է, ով հանուն սիրո զոհաբերում է իր երաժշտական կարիերան: Իսկ մոնոներկայացման մեջ նույնպես ներկա է այդ երաժշտական գործիքը:

Երկու դեպքում էլ Արդանը թավջութակին անդրադարձել է Սոնյա Վիդեր-Աթերթոնի առաջարկով: Վերջինս Մստիսլավ Ռոստրոպովիչի և Նատալյա Շախովսկայայի աշակարտուհին է և երկու տարի սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: «Ես անմիջապես հասկացա, որ Ֆաննին շատ ուժեղ կապ ունի երաժշտության հետ և նա չի վախենում մոդեռնից, հակադրությունից: Դեռ մի բան էլ հակառակը, նա փնտրում է այդ ամենը: Այդ ժամանակից սկսվեց մեր համատեղ ճանապարհորդությունը»,- ասում է Սոնյան:

Եվ նրանք ընտրեցին Մարգրեթ Դյուրասի ««Գիշեր» նավը»: Դա տղամարդու և կնոջ սիրո պատմություն է, որոնք խոսում են միայն հեռախոսով և այդպես էլ երբեք չեն հանդիպում:

«Այս նախագծի համար շատ կարևոր է հայելային էֆեկտը, երբ բառը նոր-նոր սկսում է ինչ-որ բան հասցնել հանդիսատեսին, երաժշտությունը կարող է ասել ավելին, քան՝ տեքստը: Եվ հակառակը, երբ երաժշտությունը չի բացահայտում սյուժեն և թեման՝ խոսքը առաջնորդում է»,- ասում է Արդանը:

Մութ բեմի վրա երկու սև գունապնակներ են՝ սև հագուստներով երկու կին: Եվ թավջութակը, որի մասին Ֆաննի Արդանը խոսում է, որպես երրորդ գործող անձի:

«Նա շատ տաք է , շատ նման է մարդկային ձայնին, համընկնում է մարդկային շնչառությանը, կարող է փոխանցել ուժեղ էներգիա, կամ հակառակը՝ կասեցնել ու մենք այդժամ կմահանանք»,- ներկայացնում է Ֆաննի Արդանը:

«Գիշեր» անունով նավը անթափանց խավարի ապագայի անորոշության փոխաբերությունն է: Գիշերները նրանով լողում են երկուսը և միայն նրանց ձայնը հեռակապի լարերով ստեղծում է կրքի պատմություն: Եվ որպեսզի հանդիսատեսին ավելի քան երկու ժամ պահես դահլիճում, պետք է լինես Ֆաննի Արդան:
    Դիտվել է 602 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347>>հաջորդ