Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գերազանցել է իրավասությունները և կհայցի քաղաքապետի ներողամտությունը

05.22.2014

Դեռ կարգին չհարմարված Միլանի հանրահռչակ «Լա Սկալա» օպերային թատրոնի ղեկավարի աթոռին, նորաշնանակ տնօրեն Ալեքսանդ Պերեյրան ստիպված կլինի 2015թ.-ին դեկտեմբերի 31-ին հրաժեշտ տալ իր գայթակղիչ պաշտոնին: Այդ մասին հաղորդում է «mail.ru»-ն:

Բանն այն է որ թատրոնի տնօրեն նշանակվելուց ոչ շատ անց Պերեյրան որոշում է կայացրել «Լա Սկալա»-ի համար ձեռք բերել մի շարք բեմադրություններ Զալցբուրգի փառատոնից, որի տնօրենը նույնպես ինքն է: Դա դուր չի եկել հոգաբարձուների խորհրդին և կառույցը որոշում է կայացրել դեռ ձևականորեն իր պաշտոնին չանցած նորանշանակ տնօրենին, համաձայն իր դիմումի, ազատել աշխատանքից:

Ալեքսանդր Պերեյրան այդ պաշտոնն ստանձնելու առաջարկն ստացել էր 2013թ.-ի հուլիսին, երբ հայտնի էր դարձել, որ «Լա Սկալա» օպերային թատրոնի նախկին տնօրեն Ստեֆան Լիսսները պետք է հեռանար, քանի որ ստացել էր Փարիզի «Grand Opera de Paris» թատրոնի տնօրենը դառնալու առաջարկություն: Այս տեղափոխությունը կատարվել է շատ անսպասելի, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Միլանի արվեստի ոլորտին սպասվում է պատասխանատու ստեղծագործական շրջան՝ կապված իտալական այս քաղաքում անցկացվելիք «Էքսպո-2015» միջազգային ցուցահանդեսի անցկացման հետ:

Թեև Պերեյրայի 4 ներկայացումների դիմաց 690 հազար եվրո վճարելու մասին կնքած պայմանագրերի մեջ էր ներառված նաև եվրոպայում մեծ աղմուկ հանած և ըստ մասնագետների գնահատման միանգամայն շահեկան և արժեքավոր «Նյուրնբերգյան մայստերզինգերներ» վագներյան օպերան, բայց հոգաբարձուները,միևնույնն է այդ քայլը չեն ողջունել: Ի վերջո, նրանց խորհուրդը, որը ղեկավարում է Միլանի քաղաքագլուխ Ջուլիանո Պիզալյան, պաշտոնապես հայտարարել է. «Ակնառու է նորանշանակ տնօրենի կողմից հետաքրքրությունների հակադրությունը և իրավասությունների չարաշահումը»: Հայտարարության մեջ նաև նշվել է, որ Պերեյրան իրավունք չուներ կնքել որևէ պայմանագիր, քանի որ դեռ պաշտոնապես չէր ստանձնել թատրոնի ղեկավարի պաշտոնը:

Պերեյրան համաձայնվել է իր առջև դրված պայմաններին: Նա նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև խոստովանել է, որ գերազանցել է իր իրավասությունները, որի համար կհայցի Միլանի քաղաքապետի ներողամտությունը: Բայց, միաժամանակ, նա ժխտում է հետաքրքրությունների հակադրության առկայությունը և այդ ամենն անձնական շահերի նկատառումներով կատարելու վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի մեղադրանքը: Նա հայտարարել է, որ արժե, որ ինքը պայքարի «Լա Սկալա»-ի համար:
    Դիտվել է 1046 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ