Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Behemoth» մետալ-խումբը գիշերն անցկացրել է մեկուսարանում

05.22.2014


Լեհական «Behemoth» մետալ-խումբը, որը մայիսի 21-ին ձերբակալվել էր Եկատերինբուրգում Ռուսաստանի վիզային ռեժիմը խախտելու համար, չեղյալ է համարել մայիսի 25-ին Մոսկվայում նախատեսված համերգը: Այդ մասին հայտարարել է խմբի ղեկավար Ադամ Ներհապ Դարսկին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

«Մենք չեղյալ ենք համարում նախատեսված շոուն մինչև իրավիճակի կարգավորումը: Մենք հասկանում ենք, որ մեզ ռուսական բազմաթիվ քաղաքներում սպասում են մեծաքանակ ֆանատներ և հույս ունենք, որ կվերադառնանք Ռուսաստան»,- ասել է Դարսկին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, ՌԴ Սվերդլովսկի տարածաշրջանի միգրացիոն ծառայության պետի տեղակալի ժամանակավոր տեղակալը հայտարարել էր, որ երաժիշտները ձերբակալվել են Եկատերինբուրգում անօրինական աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:

Գիշերը «Behemoth» մետալ-խումբը անցկացրել է մեկուսարանում: Առավոտյան նրանց տեղափոխել են Եկատերինբուրգի Օկտյաբրսկի շրջանի դատարան, որտեղ, ինչպես սպսվում է, կկայացվի նրանց արտաքսելու դատավճիռ:
    Դիտվել է 531 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485