Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մյունխենցիներին մտահոգում է համասեռամոլության մասին Գերգիևի կարծիքը

05.23.2014


Վալերի Գերգիևը անցյալ շաբաթ հանդիպել է Մյունխենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ և ունեցել ոչ դյուրին երկխոսություն: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ նաև հիշեցնելով, որ մաեստրոն 2015 թ.-ին պետք է զբաղեցնի գերմանական այդ խոշոր քաղաքի հայտնի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնը:

Բանն այն է, որ վերջին շրջանում Գերգիևը խիստ քննադատության էր ենթարկվում Գերմանիայում՝ կապված Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ նրա դրական վերաբերմունքի և իր օժանդակությունը հայտնելու հարցի հետ: Գերմանացիներին հատկապես մտահոգում էր համասեռամոլության քարոզն արգելելու մասին Ռուսաստանում ընդունված օրենքի վերաբերյալ նրա դիրքորոշումը, իսկ հիմա էլ դրան ավելացել է Ղրիմի հարցը:

Գերմանիայի որոշ շրջանակներ ուղղակի բացահայտ պահանջում են խզել Գերգիևի հետ կնքված պամանագիրը: Սակայն Մյունխենի քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո, իր դիրքորոշման բացատրությամբ երաժիշտը մայիսի 20-ին հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված Մյունխենի հանդիսատեսներին:

Ինչպես հաղորդում է «Deutsche Welle » պարբերականը, իր նամակում դիրիժորը նժել է, որ ինքը կիսում է ռուսաստանցի ժողովրդի կնսական սկզբունքները, այդ թվում «տաբուներին հետևելը, որոնք վերջին տարիներին մեծ նշանակություն չունեն արևմտյան երկրներում, բայց որոնց վերացման համար անհրաժեշտ են բազմաթիվ փորձեր և շատ ժամանակ»:

Նամակը Գերգիևն ավարտում է երկրների միջև երկխոսությունը շարունակելու կոչով:
    Դիտվել է 534 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338