Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Behemoth» մետալ-խումբը Ռուսաստանից հեռացել է չկատարելով դատավճիռը

05.28.2014



Լեհական «Behemoth» մետալ-խումբը, որի երաժիտները վիզային օրենսդրությունը խախտելու մեղադրանքով մայիսի 21-ին ձերբակալվել էին Եկատերինբուրգում, հեռացել են Ռուսաստանից՝ չկատարելով 2 հազար ռուբի վարչական տուգանք վճարելու մասին դատարանի կողմից կայացրած դատավճիռը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Եկատերինբուրգի Օկտյաբրսկի շրջանային դատարանի դատավոր Եկատերինա Գրինը, ով կայացրել է խմբի նկատմամբ այդ դատավճիռը, ասել է, որ Ռուսաստանում հյուրախաղերով հանդես գալու համար անհրաժեշտ է ունենալ հումանիտար (մշակութային) վիզա, իսկ լեհ երաժիշտներին Վարշավայի համապատասխան ծառայությունում տվել են սովորական բիզնես-վիզաներ:

Այս միջադեպի պատճառով լեհ եռաժիշտները իրենց հյուրախաղերը տեղափոխել են Բելոռուս; Ըստ նրանց ծրագրերի այդ երկրում խմբի հյուրախաղերը պետք է սկսվեին մայիսի 27-ին:

Համաշխարհային ասպարեզում «Behemoth» մետալ-խումբը այս ժանրում առավել հայտնիներից մեկն է: Այն կազմավորվել է լեհական Գդանսկ քաղաքում՝ 1991 թ.-ին:

2007 թ.-ին խմբի ղեկավար Ադամ Դարսկին բեմի վրա պատռել է Աստվածաշունչը և հայտարարել, որ Սուրբ գիրքը խաբեություն է, իսկ Կաթոլիկ եկեղեցին քրեական աղանդ:

Այդ ժամանակ Լեհաստանի Գերագույն դատարանը կայացրեց դատավճիռ, որի համաձայն երաժշտի արարքը որակվեց հանցագործություն, բայց առանց հավատացյալների զգացմունքները վիրավորելու միտումի:

«Behemoth» մետալ-խումբը հաճախ է հյուրախաղերով հանդես գալիս Ռուսաստանում: Վերջին անգամ այդ երկրում լեհ երաժիշտները մեծ հաջողությամբ հանդես են եկել 2012 թ.-ին, երբ Դարսկին ոտքի էր կանգնել լեյկոմեյա հիվանդության դեմ բուժման կուրս անցնելուց հետո:
    Դիտվել է 536 անգամ