Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախագահը բացեց պետական հիմնի տեքստի հեղինակի հուշարձանը

05.29.2014

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 28-ին Մոսկվայում բացել է հայտնի բանաստեղծ և այդ երկրի պետական հիմնի տեքստի հեղինակ Սերգեյ Միխալկովի հուշարձանը:

Միխալկովը նաև 1943 թ.-ին գրված ԽՍՀՄ-ի հիմնի տեքստի համահեղինակն էր՝ Գաբրիել Էլ-Ռեգիստանի հետ միասին: Երաժշտությունը, որը նույնությամբ պահպանվել է նաև այսօրվա ՌԴ-ի հիմնում, հեղինակել է կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրովը:

Հուշարձանը, որի հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը, բացվել է Արբատի Պովարսկու փողոցում, որտեղ երկար ժամանակ ապրել է բանաստեղծը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
    Դիտվել է 572 անգամ