Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Աստղը» կինոնկարի հեղինակը մեր հայրենակցուհի Աննա Մելիքյանն է

06.01.2014


Այսօր՝ հունիսի 1-ին, Սոչիի «Ձմեռային թատրոնում» կմեկնարկի 25-րդ «Կինոտավր» հոբելյանական փառատոնը, որի մրցութային ծրագրում ընդգրկված են ռուսական արտադրության 14 ֆիլմեր: Այդ մասին ռուսական լրատվական գործակալությունների հաղորդագրությունն է տարածում «ԹԱԳԼՈՒՐ» կայքը:

«Հոբելյանական «Կինոտավրը» նախորդներից ոչնչով չի տարբերվելու: Դրա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ 14 մրցութային ֆիլմերից 8-ի ռեժիսորները կին արվստագետներ են»,- ասել է այս կինոփառատոնի պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին և ավելացրել, որ այսպիսի փաստ կինոփառատոնի պատմության ընթացքում դեռ չէր արձանագրվել:

Նշենք, որ, մրցութային ծրագրում ընդգրած ֆիլմերից մեկի՝ «Աստղը» կինոնկարի հեղինակը մեր հայրենակցուհի Աննա Մելիքյանն է:

«Կինոտավրի» բացման արարողության ժամանակ ռեժիսոր Ալեքսանդր Սակուրովին կշնորհվի առաջին պատվավոր մրցանակը՝ «Համաշխարհային կինոյի զարգացման վրա ազդեցություն թողնող լեզվամտածողության և անզիջում քաղաքացիական դիրքորոշման համար»:

Այս տարի «Կինոտավրի» ժյուրին գլխավորում է ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, ում նկարահանած «Լևիաֆան» ֆիլմը 2014թ.-ի Կաննի 67-րդ միջազգային փառատոնում ստացավ լավագույն սցենարի համար նախատեսված մրցանակը:

«Կինոտավրը» իր պատմությունն սկսել է 1991թ.-ից: Այս կինոստուգատեսի ակունքներում կանգնած է ոչ պետական «Մերձմոսկվա» ընկերությունը, որի նախաձեռնությամբ մինչ այդ հիմնվել էր մրցույթի նախորդը հանդիսացող «Չգնված կինոյի փառատոնը»: Մասնավոր կարգով ծնված նախաձեռնությունը այնուհետև ստացավ Ռուսաստանի կինեմատոգրաֆիական հանրության օժանդակությունը և այն 1991թ.-ին Սոչիում վերաճեց ազգային փառատոնի:
    Դիտվել է 489 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495</