Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուբեն Սիմոնովի թատրոնը դադարեցնում է իր գոյությունը

06.04.2014

2015թ.-ին Մոսկվայի Արբատ թաղամասին հարող Կալոշինի փակուղում գտնվող Ռուբեն Սիմոնովի անվան թատրոնը կվերածվի Վախթանգովի անվան թատրոնի մասնաճյուղի: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Մեզ իրոք նախազգուշացրել են այն մասին, որ թատրոնը վերածվելու է վախթանգովյանի մասնաճյուղի, սակայն իմ մոտ դեռ չկա որևէ փաստաթուղթ և ես չեմ կարող մանրամասներ ասել: Ամեն ինչ խոսակցությունների մակարդակում է: Ըստ մտահղացման իրավիճակն այսպիսին է. եկող թատերաշրջանի կեսը, մինչև 2014թ.-ի վերջը, մենք պետք է աշխատենք նախիկին ռիթմով, իսկ հետո կփոխվի թատրոնի սեփականատերը: Քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի ենթակայությունից մենք կտեղափոխվենք Մշակույթի նախարարության հաշվեկշիռ: Հավանաբար հենց այդ փուլում էլ կվերածվենք Վախթանգովի թատրոնի մասնաճյուղի,- ասել է Ռուբեն Սիմոնովի անվան թատրոնի տնօրենի պաշտոնակատար Մարինա Երյոմինան:

Ռուբեն Սիմոնովի անվան թատրոնը հիմնադրվել է 1983 թ.-ին, մեծանուն հայ ռեժիսորի որդու՝ պրոֆեսոր Եվգենի Սիմոնովի ջանքերով , որպես Շչուկինի անվան թատերական ուսումնարանի շրջանավարտ երիտասարդ դերասանների ստուդիա: Եվգենի Սիմոնովի մահից հետո 1995-1998թթ.-երին թատրոնի ղեկավարում էր Յուրի Յակովլևը, իսկ հետո՝ նրան փոխարինեց Վյաչեսլավ Շալևիչը, ով մասնագիտությամբ դերասան էր և մինչև հիմա էլ խաղում է ներկայացումներում:

Հենց Շալևիչն էլ հաստատում է, որ նման խոսակցություններ իրոք կան: Նա նաև ասել է, որ Վախթանգովի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը մի քանի ամիս առաջ ասել է, որ նման մտքեր կան, բայց այն ժամանակ նա դեռ չէր որոշել, թե ինչ ձևաչափի է լինելու մասնաճյուղը:

Այս հարցը լուսաբանելու ընթացքում պարզվել է, որ Շալևիչը դեռ 2013թ.-ին հեռացել է թատրոնի գեղղեկի պաշտոնից՝ իսկ այդ գործը կատարում է նրա տեղակալ Էդուարդ Լիվնյովը:

Ռուբեն Սիմոնովի անան թատրոնի շենքի ապագայի մասին Ռիմաս Տումինասը այն միտքն է հայտնել, որ կառույցը պետք է կատարի փորձարարական բեմահարթակի ֆունկցիաներ: Նա նշել է, որ այնտեղ հիանալի տարածություն կա այն բանի համար, որ բացես գրականությունը... «Պետք է առաջ շարժվել, փորձել բեմադրել Բունինի, Մարկեսի, Դյումայի ...միանգամայն ոչ բեմական ստեղծագործությունները: Եվ հանդիսատեսը պետք է իմանա, որ ինքը եկել է մի տուն, որտեղ իր հետ խոսում են դասականների լեզվով»:
    Դիտվել է 1025 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ