Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական Լոնդոնը երիտասարդներին

Տոմսերի բարձր գների պատճառով այն կարծիքն է տարածված, որ երեկոն թատրոնում անցկացնելը զվարճանք է միջինից ոչ ցածր եկամուտ ու տարիք ունեցող մարդկանց համար: Ահա թե ինչու եվրոպական թատրոններում գործում են հատուկ զեղջերով ծրագրեր նրանց համար, ում տարիքը դեռ չի հասել 26-ի: Դա արվում է հատուկ, հատկապես ուսանողների և ընդհանրապես երիտասարդության շփումներն արվեստի հետ առավել ակտիվ դարձնելու համար:

Արքայական ազգային թատրոն (Royal National Theatre) – Այստեղ գործում է «Entry Pass» (Մուտքի անցման) սխեմա, որը հնարավորություն է տալիս մինչև 26 տարեկան հանդիսատեսներին (դրա համար պետք է միայն անձի տարիքը հավաստող փաստաթուղթ ներկայացնել) բեմադրությունների մի զգալի մասն ընդամենը £5-ով (մոտ 3500դրամով) դիտելու համար: Նշենք, որ առաջին անգամ թատրոն հաճախող համապատասխան տարիքի անձանց տոմսն, ընդհանրապես, տրվում է անվճար: http://www.nationaltheatre.org.uk/discover-more/entry-pass

Անգլիական ազգային օպերա (English National Opera) – Անգլիական ազգային օպերան համանման սխեմա է առաջարկում օպերայի և բալետի 16-25 տարեկան սիրահարներին: Լոնդոնի «Coliseum»-ում, օրինակ նրանց համար մուտքի տոմսի արժեքը տատանվում է £10 - £30 սահմաններում (մոտ 7000 – 21.000 դրամի սահմաններում), կախված տեղերի հետ: Ի դեպ, զեղջերն աշխատում են «+1» սխեմայով, այսինքն տարածվում են նաև մեկ ուղեկից ունենալու դեպքերում: : http://www.eno.org/experience/access-all-arias

Արքայական օպերա կամ Քովենթ-Գարդն թատրոն (The Royal Ppera House)- Արքայական օպերան համարվում է Լոնդոնի ամենահետաքրքիր և զարմանալի տեղերից մեկը: Տոմսերի արժեքն այստեղ կարող են հասնել մինչև £200-ի (մոտ 140 հազար դրամի), սակայն, եթե օգտվես «Student Standby Scheme» (Սպասման ուսանողական ցուցակից), ապա կարելի է հայտնվել անգլիական էլիտար խավի ներկայացուցիչների միջավայրում ընդամենը £10 (մոտ 7000 դրամ արժեցող) տոմսով: : http://www.roh.org.uk/for/students/index.aspx
    Դիտվել է 1222 անգամ
    123456789