Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավստրիացիները Հայաստանին վարկ են տալիս և դառնում հիմնական կապալառու

06.05.2014


ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում որոշել է «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահի վերազինման նպատակով ավստրիական «Էրստե» բանկից վերցնել 2 մլն եվրոյի լրացուցիչ վարկ:

Հայ–ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեության և Հայաստանի գիտատեխնիկական և առևտրատնտեսական ոլորտների համագործակցության շրջանակում այդ բանկը Հայաստանին արդեն տրամադրել էր 7 մլն եվրոյի անտոկոս վարկ, այսօր նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը։

Կառավարության որոշմամբ այդ ֆինանսական միոցները ներդրվում են ինչպես Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի վերազինման, այնպես էլ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ձայնային և լուսային տեխնիկական սարքավորումների ձեռք բերման նպատակաների համար:

Նշենք, որ տեխնիկական նորոգման նախագիծն իրականացնելու են ավստրիական երեք ընկերություններ, որոնք էլ հանդես են գալու որպես հիմնական կապալառուներ:
    Դիտվել է 509 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485