Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օլիվեր Սթունը ֆիլմ կնկարի Էդվարդ Սնոուդենի մասին

06.05.2014


«Օսկարի» եռակի դափնեկիր, ամերիկյան կինոյի դասական Օլիվեր Սթունը պլանավորում է ֆիլմ նկարահանել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունն է փոխանցում «ԹԱԳԼՈՒՐ» էլեկտրոնային լրատվական կայքը:

Ֆիլմի սցենարը կգրի ինքը՝ Սթոունը: Դրա համար հիմք կծառայի բրիտանական «The Gardian» պարբերականի լրագրող Լյուկ Հարդինգի «Սնոուդենի թղթապանակաները» վերտառությամբ գիրքը: Ֆիլմի պրոդյուսերը կլինի Մորից Բորմանը, ով Օլիվեր Սթոունի վաղեմի գործընկերն է:

Հիշեցնենք, որ Սնոուդենը 2013 թ.-ին հրապարակեց ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ամերիկացի և օտար երկրների հարյուր հազարավոր քաղաքացիներին և պաշտոնյաներին լրտեսելու մասին աղմկահարույց նյութեր:

Լինելով ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և ԱԱԳ-ի համակարգչային ապահովման մասնագետ, Սնոուդենը բրիտանական «The Gardian» և ամերիկյան «The Washington Post» թերթերին է փոխանցել գերգաղտնի էլեկտրոնային թղթապանակներ (ընդհանուր առմամբ 1,7 մլն էլ. թղթապանակ) ամերիկյան ուժային կառուցների, նրանց կողմից քաղաքցինրի համացանցային հաղորդակցման միջոցների լրտեսման, հեռախոսազրույցները գաղտնալսելու մասին և այլն:

Իր այդ քայլը Սնոուդենը հիմնավորել է հետևյալ խոսքերով. « Ես հասկացա, որ ես մասն եմ այն բանի, որն առավել շատ վնասներ է պատճառում, քան օգուտ»:
    Դիտվել է 568 անգամ