Մեր Մասին

Կայքի նպատակն է ձևավորել վիրտուալ հարթակ հայ թատրոնի և թատերական արվեստի զարգացմանը միտված նախաձեռնությունների և գործնական առաջարկությունների համար:

Գաղափարի ձևավորման շարժառիթ է ծառայել մեր օրերում գրված, սակայն որևէ կերպ ցանկալի հասցեատիրոջը չհասնող դրամատիկական գործերի պահոց ունենալու անհրաժեշտությունը: Այդ առումով, էլեկտրոնային հարթակը նպատակ ունի դառնալ ժամանակակից դրամատիկական ստեղծագործությունների և այդպիսի գործերի առաջարկ փնտրողների հանիպման վայր:

Դրան զուգահեռ կայքն առաջարկում է նաև հարթակներ, որոնցում այցելուները կծանոթանան թատերական արվեստին առնչվող բազմազան, բայց հնարավորինս համակարգված հարցերին` թատերական կյանքի նորություններին, թատրոնների առօրյային ու պատմությանը, ռեժիսորներին, դրամատուրգներին, դերասաններին ու թատերական միջավայրը ամբողջացնող բոլոր մյուս մասնագետներին:

Հեռ.: 099.31.74.60 էլ. Փոստ: taglur@yahoo.com