Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կատարվում է արվեստի ամենամեծ հրաշագործությունը...

07.09.2014



Ամենաերջանիկը դառնալու ևս մի բանաձև բացահայտվեց համացանցի «youtube.com» հոսթինգում: Դա ունի հոլլիվուդյան մեծագույն աստղերից մեկի նկարագիրը:

Սա կարող է լինել նաև յուրաքանչյուր մարդու նկարագիրը: Պարզապես դրա համար հարկավոր է անցնել կյանքի հոգևոր հասունացման նույնպիսի ճանապարհ, ինչպիսին 50 տարի առաջ անցավ դեռ երաժշտության ասպարեզում սեփական ինքնահաստատումը փնտրող ապագա մեծ կինոդերասանը:

50 տարի առաջ գրված և երբեք չհնչեցված նոտաները զգացմունքների բազմապիսի նրբերանգներ ակոսելով հեղինակի դեմքին, ուրախության, հիացմունքի ու զարմանքի թրթիռներ առաջացնելով կողքին գտնվող հարազատների ու համերգասրահում հավաքված հանդիսատեսների մեջ, աշխարհահռչակ ջութակահարի ու նրա ղեկավարած նվագախմբի կատարմամբ վերածվում են կախարդական, ռոմանտիկ վալսի հնչյունների...

Կատարվում է արվեստի ամենամեծ հրաշագործությունը՝ ունկնդրի մեջ ծնվում է հուզմունքը...

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» մրցանակակիր Էնթոնի Հոպկինսը մինչև դերասան դառնալը երաժիշտ էր: Նրա կողմից 50 տարի առաջ գրված վալսը սպասում էր իր կատարողին և ահա նա եկել է՝ հոլանդացի ջութակահար Անդրե Ռեուն իր նվագախմբի հետ ... (Դիտել տեսահոլովակը)

    Դիտվել է 924 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673674675676>>հաջորդ