Պիկասոն իր դստեր կղկղանքն օգտագործել է որպես ներկանյութ
11.02.2016
Երբ 1996 թ.-ին բրիտանացի երիտասարդ նկարիչ Քրիս Օֆիլին Նյու-Յորքում հանրության ուշադրությանը ներկայացրեց իր «Սուրբ կույս Մարիամ» նկարը, որը ստեղծելիս ներկերի հետ օգտագործել էր նաև փղի կղկղանք, բարձրացավ մեծ աղմուկ: Իսկ քիչ ժամանակ անց դա դիտարկվեց որպես արվեստում ասված նոր խոսք: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Սակայն հետագայում պարզվեց, որ կենդանական ծագման նյութի կիրառման այդ փաստը նկարչության մեջ բոլորովին էլ առաջին դեպքը չէ: Դեռևս 1938 թ.-ին Պաբլո Պիկասոն իր գլուխգործոցները վրձնելիս ներկերից բացի հաճախ օգտագործել է մարդկային արտաթորանք:
Այդ փոքր ընտանեկան գաղտնիքը համաշխարհային հանրության առջև բացել է Դիանա Վիդմայեր-Պիկասոն` Պիկասոյի թոռնուհի): Նա այդ մասին պատմել է «Արվեստի աշխարհի 100 գաղտնիքները» գրքի հեղինակներին՝ նշելով, որ նկարիչը օգտագործել է կրծքով սնվող իր 3-ամյա աղջկա, այսինքն իր մոր, քիխիկը:
Դիանա Վիդմայեր-Պիկասոն բացատրել է, որ մայրական կաթով սնվող այդ տարիքի երեխաների արտաթորանքը ունի յուրահատուկ տեքստուրա և գույն և այդ անսովոր ներկանյութը հանճարն օգտագործել է խնձորով նատյուրմոտ կտավն ստեղծելու ժամանակ:
«Զզվանքը, որ կարող է առաջացնել այդ նյութը, վերափոխվում է զարմանքի, երբ մենք ընկալում ենք հեղինակի մտահղացման էությունը»,- նշում են այդ մասին արվեստի պատմաբանները: