Մարդկային պայքարը, տառապանքը և հաղթանակը խորհրդանշող սիմֆոնիան 75 տարեկան է
08.10.2017
Սանկտ-Պետերբուրգում նշել են ռուսաստանցի նշանավոր կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի հայտնի -7-րդ «Լենինգրադյան» սիմֆոնիայի 75-ամյակը, որը երաժիշտը գրել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
Այդ ստեղծագործությունը ոչ միայն գրվել է այդ դժվարին ժամանակներում, այլև կատարվել և հեռարձակվել է ռադիոյով՝ ֆաշիստական խելահեղ ռմբակոծության ներքո:
Սակայն շատերը կարծում են, որ պատերազմական Լենինգրադ քաղաքում սիմֆոնիայի այդ կատարումն էլ եղել է առաջինը:
Բայց հոբելյանի առթիվ այս օրերին Սանկտ-Պետերբուրգի Նախագահական գրադարանում կայացած միջոցառման ժամանակ երաժշտագետ և Շոստակովիչի մասին գրքի հեղինակ Իոսիֆ Ռայսկին բացատրել է, որ դա մոլորություն է: Նա պատմել է, որ ինքը, երբ 7 տարեկան էր, 1942թ.-ի մարտին դարձել է սիմֆոնիայի առաջին կատարման վկան Կույբիշև (այժմ՝ Սամարա) քաղաքում, որտեղ էվակուացվել և ապրում էր Շոստակովիչը:
Նվագախումբը այդ ժամանակ ղեկավարում էր Սամուիլ Սամոսուդը:
Ինչ-որ է, սակայն, թշնամով շրջապատված Լենինգրադում (այժմ՝ Սանկտ-Պետերբուրգում-խմբ.) սիմֆոնիայի կատարումը դարձավ այդ քաղաքի դաժան պատերազմական ներկայում լուսավոր ու մեծ երաժշտական իրադարձություն: Այյդ անմահ ստեղծագործությունը խորհրդանշում է այդ հերոս քաղաքի ու նրա բնակիչների պայքարը, տառապանքը և հաղթանակը: