«Մոնա Լիզային» ցուցափեղկից հանելու ականատեսը լինելու գինը
12.17.2020
Արվեստի գործերի և յուրահատուկ առաջարկների աճուրդից Փարիզի հայտնի թանգարանը՝ Լուվրը, 15 օրվա ընթացքում ստացել է 2,365 մլն եվրոյի եկամուտ:
Համացանցային վաճառքն անցկացնող Christie՝s և Drouot հայտնի աճուրդային տների «վաճառասեղանին» էին հայտնվել Լուվրին մոտ կանգնած տարբեր մարդկանց նվիրատվություններ՝ արվեստի գործեր և յուրահատուկ առաջարկներ:
Աճուրդին մասնակցել են գնորդներ 24 տարբեր երկրներից: Հաղթողներն իրենց ձեռքբերումները կարող են ստանալ առաջիկա 2 տարիների ընթացքում: Այդ մասին թանգարանի մամլո ծառայության տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Վաճառքի դրված տարբեր լոտերից հետաքրքիր է եղել նաև «Յուրահատուկ տպավորություններ» անունով ծառայություններ մատուցելու Լուվրի ղեկավարության կողմից առաջարկությունը, որը գնորդին հնարավորություն է տալիս ներկա լինելու փարիզյան թանգարանի գլխավոր գանձի՝ «Մոնա Լիզայի« («Ջոկոնդայի») ամենամյա ստուգատեսին, երբ այն հանվում է ցուցափեղկից:
Այս առաջարկի գնորդը նման իրավունքը ձեռք է բերել վճարելով՝ 80 հազար եվրո:
«Յուրահատուկ տպավորությունների» առաջարկներից են եղել և գտել իրենց գնորդներին նաև Լուվրի տանիքի վրայով զբոսանք՝ ավանգարդիստ-նկարիչ JR-ի հետ (42 հազար եվրո), շրջագայություն ցուցասրահներով թանգարանի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեզի հետ (38 ՀԱԶԱՐ եվրո) և այլն:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: