Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համաճարակին հարմարեցված «Օսկար ֊2021»֊ը գտավ հայտնի արձանիկի նոր տերերին

04.26.2021


Կիրակի օրը, ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը կայացավ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար ֊2021» մրցանակաբաշխությունը։ Արարողությունը համաճարակի պատճառով կայացել է ոչ թե ավանդական վայրում՝ «Dolby» կինոթատրոնում, այլ «Union Station» կենտրոնական երկաթուղային կայարանում։ Սա շատ ավելի ընդարձակ տարածք է, որտեղ մասնակիցները տեղավորվել էին միմյանցից զգալի հեռավորությամբ գտնվող սեղանների շուրջ։ Հյուրերին բաժին էր հասել սպասասրահի բաց սրճարանը, որտեղ նրանք սեղանների մոտ տեղավորվել էին 2-3 հոգով՝ սոցիալական հեռավորության պահպանմամբ։

Ընդհանուր առմամբ, արարողությանը մասնակցել են 170 մարդ։ Ասենք, որ մինչև համաճարակը մասնակիցների թիվն անցնում էր մի քանի հազարը։

Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան արդեն հրապարակել է «Օսկարի» նոր դափնեկիրների անունները: Կրկին հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է նորացված ձևաչափով՝ մի քանի վայրերում: «Թագլուրը» ներկայացնում է հիմնական անվանակարգերում հաղթողների ցուցակը.

«Լավագույն ֆիլմ» - «Քոչվորների երկիրը»

«Լավագույն ռեժիսոր» - Քլոե Չժոու («Քոչվորների երկիր»)

«Լավագույն դերասան» - Էնթոնի Հոփքինս («Հայր»)

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ֊ Յուն յո Յn Ջոն («Մինարի»)

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» ֊ Դանիել Կալուա («Հուդան և Սև Մեսիան»)

«Լավագույն օրիգինալ սցենար» - «Խոստումնալից աղջիկ»

«Լավագույն հարմարեցված սցենար» ֊ «Հայր»

«Լավագույն կինեմատոգրաֆիա» - Էրիկ Մեսերշմիդտ («Մյունկ»)

«Լավագույն օրիգինալ երգ» ֊ «Պայքար հանուն քեզ»

«Լավագույն անիմացիոն կինոնկար» ֊ «Հոգի»

«Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ​​կինոնկար» ֊ «Էլի մեկական անգամ»

«Լավագույն զգեստներ» - «Մա Ռեյնի։ Բլյուզի մայրը»

«Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում․ «Մա Ռեյնի։ Բլյուզի մայրը»

«Լավագույն տեսողական էֆեկտներ» ֊ «Փաստարկ»

«Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ​​կինոնկար» - «Երկու հեռավոր անծանոթները»

«Լավագույն վավերագրական կինոնկար» - «Իմ ութոտնուկի ուսուցիչը»


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 572 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673674675676>>հաջորդ