Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վարագույրը վերջին անգամ իջեցնելուց առաջ ․․․

02.16.2022


Մոսկվայում իր գոյությունը դադարեցնելու մասին է հայտարարել «Իյուլանսամբլ» թատրոն֊ստուդիան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

«Իյուլանսամբլ» անկախ թատերական ընկերությունը, որը հիմնականում հանդես էր գալիս «Պրակտիկա» թատրոնի բեմում, հիմնականում ձևավորվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում Մեյերհոլդի անվան կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովի արվեստանոցում։

Թատրոնի անունը կապված է այն բանի հետ, որ հուլիս ամսին (իյուլ֊հուլիս֊խմբ․) ուսանողները վերածվեցին պրոֆեսիոնալ դերասանների (Նրանք հիմնականում 2016թ․֊ի շրջանավարտներ են)։ Բացի այդ «Հուլիս» է կոչվում Ռիժակովի հետ սերտ համագործակցող դրամատուրգ Իվան Վիրիպաևի պիեսներից մեկը, որը այս երիտասարդ արտիստական համույթի համար ունեցել է սկզբունքային նշանակություն։

Ասենք, «Իյուլանսամբլ» թատրոն֊ստուդիայի անդամները իրենց մասնագիտական հմտությունները հղկել են ոչ միայն ռուսական, այլև եվրոպական թատերական մշակույթի շատ հայտնի մասնագետների մոտ և որևէ տեղեկատվություն չկա, թե նման պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող թատերախումբը ինչու է դադարեցնում իր գործունեությունը։

Ավելացնենք, որ թատերախումբը իր բեմի վարագույրը վերջին անգամ իջեցնելուց առաջ Մոսկվայի թանգարանում փետրվարի 17֊ին հանդես կգա «Մեզ մոտ ամեն ինչ լավ է», իսկ մարտի 6֊ին և7֊ին «Մի քանի զրույց․․․ մասին» ներկայացումներով։




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 561 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673674675676677678>>հաջորդ