Վախճանվել է ռեժիսոր Թեմուր Չխեիձեն
06.06.2022
Նախորդ օրը՝ հունիսի 5֊ին, 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր Թեմուր Չխեիձեն։
Նա Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ է, եղել է Սանկտ֊Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Չխեիձեն թատրոնում իր գործունեությունը սկսել է 1960֊ական թվականներին՝ Թբիլիսիում, որտեղ բեմադրություններ է պատրաստել Վրաստանի պատանի հանդիսատեսի և Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոններում։, իսկ 1980-1991թթ․երին գլխավորել է Թբիլիսիի Մարջանիշվիլիի անվան թատրոնը։ 1991թ․֊ից նա սկսել է համագործակցությունը պետերբուրգյան Մեծ դրամատիկական թատրոնի հետ, որտեղ էլ 2004թ․֊ին նշանակվեց գլխավոր ռեժիսոր, իսլ երեք տարի անց գեղարվեստական ղեկավար։ Մինչև 2013թ․֊ին այդ պաշտոնից ազատվելը, Չխեիձեն այս ռուսական թատրոնի նշանավոր հարթակում պատրաստել է 15 բեմադրություն, որոնց թվում «Մաքբեթ», «Անտիգոնա», «Բորիս Գոդունով», «Դիմակահանդես», ,Կոպենհագեն», «Մարիա Սթյուարթ» և այլն:
Կյանքի վերջին շրջանում Թեմուր Չխեիձեն ապրում և աշխատում էր Թբիլիսիում; Այստեղ նա ղեկավարում էր իր իսկ հիմնած ռեժիսորական դասընթացները՝ Թբիլիսիի թատրոնի և կինոյի շրջանավարտների համար։