Անկայունության մեր ժամանակաշրջանում NFT թոքենները շատ ավելի էժան են գնահատվում
08.08.2022
Ժամանակակից ամենաթանկարժեք նկարիչներից մեկը՝ Դեմիեն Հերստը, հայտարարել է, որ այրելու է «Արժույթ» շարքի իր 4851 աշխատանքները ։Ընդհանուր առմամբ նա 10 հազար գծանկար է ստեղծել բազմագույն կետերից։ Իսկ գնորդները հնարավորություն են ունեցել ընտրել՝ թե որն են նախընտրում նրա ստեղծագործություններից՝ ֆիզիկական տարբերակը, թե՞ թվայինը՝ NFT թոքենով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru»֊ին։
Կոլեկցիոներների կարծիքները բաժանվել են մոտավորապես հավասար երկու մասի։ Այսպես, 5149 գնորդներ նախընտրել են վերցնել աշխատանքը իր սկզբնական տեսքով՝ առանց NFT-ի, իսկ մնացածներն ընտրել են ավելի նորաձև ձևաչափ՝ դրանով իսկ ֆիզիկական տարբերակները դատապարտելով ոչնչացման, որը Հերստը կիրագործի աշնանը հատուկ միջոցառման շրջանակներում:
Ըստ մասնագետների, այս փորձն ինքնին նորարարական պերֆորմենս է, իսկ կոլեկցիոներներն առաջնորդվել են շատ գործնական նկատառումներով:
Մասնագետները նաև նշել են, որ « երկրորդային շուկայում աշխատանքային NFT թոքենները արժեն մոտ 7000 դոլար, մինչդեռ գծանկարը գնահատվում է 26 հազար (այդքան է այն գնվել, օրինակ, հունվարին կայացած Phillips աճուրդում):
Եվ սա տրամաբանական բացատրություն ունի։
Հերստը հիմնականում դասական նկարիչ է, չնայած NFT-ում ունեցած հաջողություններին, նրա ֆիզիկական աշխատանքները գնվել են մի քանի տասնամյակ շարունակ, և նա կարողացել է հաստատվել դասականի սիրահար կոլեկցիոներների միջավայրում։
Հունիսի 30-ին զեկուցվել է, որ համաշխարհային NFT վաճառքները մեկ տարվա ընթացքում. հասել են իրենց ամենացածր մակարդակին (1 միլիարդ դոլարի շեմը չեն հատել)։ Բացի այդ, խոշորագույն OpenSea շուկայում վաճառքի անկումը կազմել է 75%, իսկ Bored Ape Yacht Club հավաքածուի կապիտալիզացիան նվազել է 33%-ով:
Որոշ արվեստաբանների գնահատմամբ, համաշխարհային անկայունության մեր ժամանակաշրջանում կոլեկցիոներների և արվեստում ներդրում կատարողների պահվածքը միշտ դառնում է ավելի պահպանողական։ նրանք փորձարարական թվային ձևաչափերի փոխարեն նախընտրում են անսասան դասականների՝ ականավոր վարպետների գեղանկարներ:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1