Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թալհայմերը և իր սահմանները հաղթահարել ձգտող երիտասարդ կինը

10.24.2022

Նախօրեին, հոկտեմբերի 23-ին, Ժամանակակից գերմանական ռեժիսուրայի առաջնորդներից մեկը՝ Միքայել Թալհայմերը Համբուրգի պետական օպերայում ներկայացրել է Վագների «Թռչող հոլանդացին» երաժշտական ստեղծագործության բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Թատրոնի պաշտոնական կայքը նշում է, որ․ «Այդ ռոմանտիկական օպերան ձգտում է անցնել ավանդական և ապագայի երաժշտության, ցամաքի և ծովի , պայմանականության և հեղափոխականության միջև եղած սահմանը»։ Թատրոնում կարծում են, որ այդ ձգտման արդյունքում ստացվել է երիտասարդ կնոջ մասին դրամա, որը չի ցանկանում ենթարկվել և ամեն ինչ անում է, որպեսզի հաղթահարի իր սահմանները՝ նույնիսկ կյանքի գնով։

Ի դեպ, բեմադրության մեջ «Հոլանդացու» թիմը ներկայացրել է Ուկրաինայի տղամարդկանց ազգային երգչախումբը։

Թալհայմերը (ծնվել է 1965թ․֊ին) որպես օպերայի բեմադրիչ իր դեբյուտային աշխատանքը իրականացրել է Բեռլինի պետական օպերայում՝ 2005թ․֊ին՝ Յանեչեկի «Կատյա Կաբանովա» օպերայով։

Ասենք, որ Համբուրգում «Թռչող հոլանդացին» ներկայացնելուց հետո ռեժիսորը կսկսի աշխատել վագներյան մեկ այլ ստեղծագործության վրա, այս անգամ արդեն Շվեյցարիայում։ Նա Ժնևի Մեծ թատրոնում կպատրաստի «Պերսիֆալ» օպերայի իր մեկնաբանությունը, որի պրեմիերան նախատեսված է 2023թ․֊ի հունվարին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 319 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486>>հաջորդ