Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոլիեր֊400 կամ հավերժական երկխոսության խորհրդանիշ

12.07.2022


Մոսկվայի Միխայիլ Բուլգակովի տուն թանգարանում բացվել է «Թատերական մարդը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերի (Ժան Բատիստ Պոկլեն-1622-1673թթ․) 400֊ամյակին։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Այցելուն ցուցադրանքի հենց սկզբից հայտնվում է թատերական անդրկուլիսներում, որի «գրական մասը» ներկայացնում է պիեսի ստեղծման նախապատմությունը և դրա վրա կատարված աշխատանքի ընթացքը, «կարի արտադրամասը»՝ հին մանեկեններով, կարի մեքենայով, հագուստների էսքիզներով և դեկորացիաներով։ Կա նաև պայմանական բեմ, որտեղ ծավալվում է դրամատիկական մի սցենար։

Ցուցահանդեսում ներկայացված վավերագրերը, լուսանկարները, օրագրերը, տարբեր անձնական իրերը ընդհանուր պատկերացում են տալիս նաև ռուսաստանցի գրողի՝ Բուլգակովի գործերում մոլիերյան սյուժեների մասին։

Մոլիերը ռուսական թատրոնում։ Այսպիսի թեմատիկ ուղղվածություն ունի ցուցահանդեսի մեկ առանձին բաժին։ Այստեղ նաև ներկայացված են այն ռուս դերասանների անունները, որոնք տարբեր տարիների բեմում մարմնավորել են հենց իր՝ ֆրանսիացի գրողին՝ Օլեգ Եֆրեմով, Իգոր Կվաշա, Սեգեյ Յուրսկի, Ալեքսանդր Պելևին․․․

Բուլգակովյան «Մոլիերանան» շարունակվել է 1929-1936թթ֊երի ընթացքում։ Այդ տարիներին ռուս գրողը գրել է «Սրբերի կաբալը» և «Կիսախելառ Ժուրդանը» պիեսները, «Պարոն դ՝Մոլիերի կյանքը» վեպը, թարգմանել է «Ժլատը» պիեսը։

Մոլիերի կերպարը Բուլգակովի համար եղել է հավերժական երկխոսության խորհրդանիշ՝ իշխանության և արվեստի, ժամանակակիցների և դարաշրջանի միջև։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 229 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673674675676>>հաջորդ