83֊ամյա Ալ Պաչինոն հայր է դարձել 4֊րդ անգամ06.16.2023
Ամերիկացի հայտնի դերասան Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր է դարձել: Այդ մասին արտիստի գործաալ Սթեն Ռոզենֆիլդի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝հղում անելով «newsinfrance.com»֊ին։
Նրա ընկերուհին՝ 29-ամյա Նուր Ալֆալլահն է։ Երեխային անվանակոչել են Ռոման Պաչինո անունով։
Ռոմանը Ալ Պաչինոյի առաջնեկը չէ։ Արտիստն արդեն երեք այլ երեխաների հայր էր՝ 33-ամյա Ջուլին, որի մայրը Ջան Թարանթն է, և 22 տարեկան երկվորյակներ Անտոնն ու Օլիվիան, որոնց մայրը՝ Բևերլի Դ՝Անջելոն է:
Խորհրդանշական է, որ Ալ Պաչինոն վերջերս պատմել է առաջիկայում իր հայր դառնալու մասին: Ճիշտ այնպես, ինչպես իր ընկեր և գործընկեր Ռոբերտ Դե Նիրոն, ով այս տարվա սկզբին, 79 տարեկանում, ունեցավ իր յոթերորդ երեխային:
Զարմացած իր 29-ամյա ընկերուհու հղիության մասին հայտարարությունից՝ 82-ամյա Ալ Պաչինոն այն ժամանակ ԴՆԹ թեստ էր պահանջել՝ համոզվելու համար, որ ինքն իսկապես դեռ չծնված երեխայի հայրն է։