Կառլովի Վարիի մրցույթում՝ 12֊ի փոխարեն 11 ֆիլմ07.05.2023
Այս օրերին Չեխիայի Կառլովի Վարի հանգստավայրում ընթանում է նույնանուն միջազգային կինոփառատոնը։ Եվրոպայում հնագույն կինոֆորումներից մեկի 2023թ․֊ի ծրագրում ընդգրկվել է ավելի քան 50 երկրների 143 ֆիլմ։ Ցուցադրություններն ընթանում են 12 կինոդահլիճներում։ «ru.euronews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել «Թերմալ» արքայական հյուրանոցի մեծ դահլիճում։
Փառատոնի նախագահ Իրժի Բարտոշկան նորզելանդացի դերասան և ռեժիսոր Ռասսել Քրոուին հանձնել է պատվավոր «Բյուրեղապակյա մոլորակ» մրցանակ՝ համաշխարհային կինոյի զարգացման մեջ մեծ ավանդ ներդնելու համար։
Կազմակերպիչները նաև հատուկ մրցանակ են շնորհել շվեդ դերասանուհի և պրոդյուսեր Ալիսիա Վիքանդերին։
Այս տարի կինոստուգատեսին չեն մասնակցում Ռուսաստանը։ Իսկ քանի որ Չինաստանում արգելել են իրենց ֆիլմն ուղարկել, այդ պատճառով հիմնական մրցույթին 12-ի փոխարեն կմասնակցի 11 ֆիլմ։
Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնը աշխատանքները կավարտի հուլիսի 8-ին՝ մրցանակաբաշխությամբ։
Փառատոնի հանդիսավոր բացումից հետո ներկաների առջև հանդես է եկել «Garden Party» երաժշտախումբը, որի ղեկավարը Ռասսել Քրոուն է։