Թուրքիայում կանցկացվի Չեխովյան շաբաթ
02.05.2014
Թուրքիայում փետրվարի 18-23-ին կանցկացվի Չեխովի շաբաթ:
Այդ մշակութային միջոցառման ընթացքում տեղի կունենան ռուս մեծ գրողի մի շարք պիեսների ներկայացումների պրեմիերաներ՝ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և էլի մի շարք քաղաքներում: Մշակութային շաբաթի իրականացման գործընթացում ընդգրկված են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական թատերական կոլեկտիվներ, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը:
Նշենք, որ բեմ են բարձրացվելու ոչ միայն չեխովյան հայտնի դրամատիկական ստեղծագործություններ՝ «Ճայը», «Երեք քույրերը», «Քեռի Վանյան», «Բալենու այգին» և մյուսները, այլև համաշխարհային հռչակ վայելող որոշ պատմվածքներ:
Չեխովի հետ թուրք հանդիսատեսն առաջին անգամ «հանդիպել» է 1928 թ.-ին, երբ Ստամբուլի քաղաքային թատրոնի ռեժիսոր Մուհսին Էրթուգրուլը Խորհրդային Միությունում սովորելուց հետո բեմադրեց «Բալենու այգին» և չեխովյան «Արջը» կատակ-պիեսը: Այս դերասանի և ռեժիսորի ջանքերով էլ թուրքայում սկսել են կիրառել Ստանիսլավսկու մեթոդը, որն էլ մինչև հիմա այդ երկրի թատերական բեմականացումների հիմնական եղանակներից մեկն է հանդիսանում: